News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են կորոնավիրուսի համավարակին դիմակայելու միջոցները։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

«Պետությունների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել՝ աշխարհում կորոնավիրուսի տարածման չափերի հետ կապված, եւ տեղեկացրել են միմյանց ՌԴ-ում ու ԱՄՆ-ում այդ սպառնալիքին դիմակայելու համար նախաձեռնված միջոցների մասին։ Քննարկվել են այդ ուղղությամբ երկու երկրների առավել սերտ համագործակցության հնարավորությունները։

Կարծիքներ են փոխանակվել նաեւ նավթի համաշխարհային շուկայի ընթացիկ վիճակի մասին։ Էներգետիկայի նախարարությունների մակարդակով այդ կապակցությամբ ռուս-ամերիկյան խորհրդակցություններ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Առաջնորդներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի։

«Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են անձնական շփումները» շարունակելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ