News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե իրավիճակն իրականում այդքան սուր է, ապա մեզ պետք է այդ մասին հայտնեին: Այս մասին մարտի 31-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ տարակուսանք հայտնելով, որ իշխանությունները համառորեն փորձում են առաջ մղել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

Նա պարզաբանեց, որ խմբակցությունը դեմ է փոփոխություններին: «Այսպիսի փոփոխությունների ընդունումը պետք է ուղեկցվի պատճառների հստակ հիմնավորմամբ, ինչը չի արվել, այդ թվում՝ փոփոխությունները ներկայացրած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից»,- նշեց պատգամավորը:

Արման Աբովյանը վստահ է, որ հիմա այսպիսի օրենքի ընդունումն արդեն ոչ արդյունավետ կլինի: «Դրանից բացի, անհասկանալի է, թե տեղեկությունները ինչու պետք է մեկ ամիս պահվեն, եթե կարանտինը տեւում է 2 շաբաթ, եւ ինչու օրենքը չի տարածվում միայն նրանց վրա, ովքեր ռիսկի գոտում են: Կարելի էր գտնել քաղաքացիների շփումների շրջանակի որոնման այլ եղանակներ՝ չթափանցելով մարդու մասնավոր կյանքի մեջ»,- ամփոփեց նա:

Նշենք, որ օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ ԱԴ ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները հասանելիություն են ստանում հանրային էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքմանը: Կառավարությունը հնարավորություն կունենա հետեւելու քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժին, համացանցային միացումներին, շփումներին, նրանց հետ կապված հեռախոսահամարներին, համարների վերահասցեագրմանը, ինչպես նաեւ զանգերին, դրանց տեւողությանը, սակայն Արդարադատության նախարարության հավաստիացմամբ՝ ոչ զրույցների բուն բովանդակությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ