News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ինձ համար զարմանալի էր, երբ տեսա, որ ԱՄՆ-ի նման երկրում, որն ապահովված է գրեթե ամեն ինչով, բժշկական դիմակները չէին հերիքում: Ստացվում է, որ այդպիսի բան եւս կարող է պատահել: Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա` ԱՄՆ-ում, ինչպես եւ Հայաստանում, լուրջ չէին մոտենում կորոնավիրուսի տարածման սպառնալիքին: «Այնտեղ ասում էին, որ այդ ամենը ուռճացված է... Ոչ մի արտակարգ բան եւ ես չնկատեցի, բացի վերջին օրը, երբ պատրաստվում էի ԱՄՆ-ից վերադառնալ Հայաստան», - ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ բոլոր երկրներում իշխանությունները միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հատկապես` այնտեղ, ուր իշխանությունն առանց դժվարությամբ եկել եւ զբաղեցրել է իր պաշտոնները: «Նրանց համար կարեւոր է, որպեսզի այնպիսի մի բան տեղի ունենա, ինչը կկարողանար շեղել բնակչության ուշադրությունը հրատապ, շատ կարեւոր խնդիրներից: Օրինակ, ներկայիս արտակարգ դրությունը բավականին բարենպաստ պայմաններ է ստեղծել իշխանությունների համար: Իբր, ահա, մենք անփոխարինելի ենք, մենք ենք ձեր փրկությունը, մեզ ազգային միասնություն է պետք եւ նման բաներ: Եվ դա տեղի է ունենում ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ այլ երկրներում` ինչպես ժողովրդավարական, այնպես էլ` ոչ այնքան»,- ասաց Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ իրեն շատ էր զարմացրել Հայաստանում տիրող անհոգ վերաբերմունքը վտանգի նկատմամբ, հատկապես` Հանրապետության առողջապահության նախարարության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բժշկական դիմակ է նվիրել
«Ի նշան երկար տարիների բարեկամության եւ համագործակցության»՝ Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին եւ առողջապահության նախարարին, ինչպես նաեւ՝ գործարար եւ կառավարական շրջանակների ներկայացուցիչներին...
«Պապ ջան, լույսով գնա». Հայկ Կոնջորյանի գրառումը
Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար…
Կորոնավիրուսի համավարակում հիվանդությունը կեսն է, մնացածը քաղաքականություն է. Լուկաշենկո
«Շարունակում եմ մի սկզբունքի հավատալ. սա ավելին է, քան հիվանդությունը: Այս համավարակում հիվանդությունը, թերեւս, կեսն է, կամ նույնիսկ՝ ավելի քիչ...
Մակրոտնտեսությունը համավարակի օրերին. Արա Գալոյան
Տնտեսական նորությունները հիմնականում հայտարությունների…
Չինացի գիտնականները հերքել են Ուհան քաղաքի ծովամթերքի շուկայում կորոնավիրուսի առաջացման վարկածը
Այդպես, չինական գերատեսչությունն այն եզրակացության է հանգել, որ Ուհանում ծովամթերքի շուկան, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի զոհ է դարձել...
Կորոնավիրուսից մահացածներից 1-ը կին է, 6`-ը տղամարդ. նրանք բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է…
Ամենաշատ