ԵՄ-ն 100 մլրդ եվրո կհատկացնի կարանտինի պայմաններում զբաղվածության պահպանման համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«SURE անվանմամբ համերաշխության նոր գործիքի օգնությամբ կտրամադրենք 100 մլրդ եվրո, որպեսզի պահպանենք մարդկանց աշխատատեղներն ու օգնենք բիզնեսին: Դրա շոնրհիվ մենք միավորում ենք ջանքերը՝ մարդկանց կյանքերը փրկելու եւ նրանց գոյատեւման պայմաններն ապահովելու համար: հենց դա է եվրոպական հաամերաշխությունը»,- ասել է նա: