ԵՄ անդամ երկրները բանակցություններ են վարում Զատիկից հետո կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանները փակ պահելու անհրաժեշտության շուրջ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում անդամ պետությունների հետ այն մասին, թե ինչպես գործել Զատիկից հետո»,- ասել է նա «Եվրոպա 1» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաեւ հաստատել է, որ ԵՄ հաջորդ բյուջեն պետք է նոր «Մարշալի պլանի» ձեւ ստանա` կորոնավիրուսի բռնկումից հետո Եվրոպայի վերականգնումն ապահովելու համար` նշելով, որ Եվրոպան ավելի ուժեղ վիճակում դուրս կգա կորոնավիրուսի ճգնաժամից: