News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 28
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության աջակցության միջոցների համալիրը:

«Ծրագրում, որը գործում է դեռ անցած տարվանից, կառավարությունը աջակցության առումով որոշակի հավելումներ է արել: Ֆերմերները կարող են մինչեւ 1 մլն դրամի միկրովարկ ստանալու հայտ ներկայացնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսության ոլորտում նոր հնարավորություններն ունեն նաեւ կոոպերատիվները, որոնք պետական համաֆինանսավորում են ստանում:

«ԱՅդ ծրագրով 2019 թվականին ավելի քան 9000 շահառու է եղել, որոնք պետական աջակցության շնորհիվ սուբսիդավորել են վարկային կամ լիզինգային միջոցներն ավելի քան 53 մլրդ դրամի չափով: Հիմնական տոկոսը վճարել է պետությունը: Իսկ այս տարի դրանք ամբողջովին կվճարվեն պետության կողմից: Այս տարի այդ գումարը կլինի 1,5 անգամ ավելի մեծ ինչպես վարկերի, այնպես էլ տոկոսների առումով: Տարեվերջին այդ միջոցներն օգտագործող ֆերմերների թիվը կկազմի 10 000-ի, իսկ բանկային ռեսուրսները՝ առնվազն 60 մլրդ դրամ»,- հավելեց Խաչատրյանը:      

Նա պարզաբանեց, որ մինչեւ ապրիլի 1-ը պետությունն առաջարկում է դրամային վարկավորում:

«Սակայն նախքան ֆերմերները կորոշեն՝ ինչ արժույթով վարկ վերցնել, նրանք պետք է գնահատեն բոլոր ռիսկերը»,- նշեց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ խոզաբույծների եւ թռչնաբույծների համար գործում է 30 տոկոսանոց պետական համաֆինանսավորում 3-15 մլն դրամի չափով վարկի համար:

«Օրինակ, 5 մլն դրամից բանկը պահանջում է միայն 3,5 մլն դրամը վարկային ապահովման համար, քանի որ մնացած մասը պետությունն իր վրա է վերցնում»,- եզրափակեց նախարարը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աստված չանի՝ մեր վերակենդանացման բաժիններում տեղ չլինի. Հիշեք՝ այդ տեղը կարող է պետք լինել ձեր հարազատին. Փաշինյան
Փակվում են տնտեսվարողներ, ձեռնարկություններ: Չի բացառվում, որ առաջիկայում սկսենք 3-4 օրով, մեկ շաբաթով նման պատժամիջոց կիրառենք…
Չկա որեւէ երաշխիք, որ առողջ ու երիտասարդ որեւէ քաղաքացի 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով. ԱՆ նախարար
Մենք երեկ ռեկորդային մահվան թիվ ենք ունեցել՝ 15 մահ…
Այս պահին ունեն 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի, 17 մարդ միացված է թոքերի արհեստական սարքերին. Թորոսյան
Ինտենսիվ թերապիայի եւս 100 մահճակալ կավելացվի…
ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել
Կանոնների առանձնակի չպահպանում արձանագրվել է դեղատներում, ստոմատոլոգիական կենտրոններում, մանրածախ առեւտրի կենտրոններում եւ վարսավիրանոցներում․․․
Նախօրեին կորոնավիրուսից մահացածներից մեկը Գեղարքունիքի մարզից է
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 76 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․․․
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է
Այս պահին, ընդհանուր առմամբ մանկատանը վարակի հաստատված 16 դեպք կա․․․
Ամենաշատ