News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Corona ապրանքանիշի մեքսիկական մասնաճյուղը դադարեցնում է արտադրությունը` երկրում COVID-19-ի հետ կապված առողջական արտակարգ իրավիճակի պատճառով հայտնում է AFP-ն:

Grupo Modelo-ն հայտարարել է, որ այդ միջոցը համապատասխանում է Մեքսիկայի Կառավարության` մինչեւ ապրիլի 30-ը կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու նպատակով բոլոր ոչ հրատապ գործողությունները դադարեցնելու հրահանգին: «Մենք մեր գործարաններում արտադրության կրճատման գործընթացի մեջ ենք»,- ասել են ընկերությունում: Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ շարունակել գործել կարող են միայն տնտեսության կարեւորագույն ճյուղերը, ինչպիսին է գյուղատնտեսությունը:

Reforma թերթը եւս հայտնել է, որ Մեքսիկայում գարեջրի եւս մի խոշոր արտադրողը` Heineken-ը, որը թողարկում է Tecate եւ Dos Equis ապրանքանիշերը, նույնպես կարող է դադարեցնել աշխատանքը, չնայած ընկերությունը դեռ չի հաստատել հաղորդագրությունը:

Կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից Corona գարեջուրը կատակների եւ մեմերի թիրախ էր դարձել: Համացանցում լուրեր էին շրջանառվում, որ կորոնավիրուսի բռնկումից հետո ԱՄՆ-ում այս գարեջրի վաճառքը նվազել է մոտ 40 տոկոսով:

Սակայն փետրվարի վերջին Constellation Brands կորպորացիան, որին եւ պատկանում է Corona լեյբլը,  հերքել էր լուրերը եւ հայտարարել, որ ԱՄՆ-ում վաճառքները չեն նվազել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ