News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 05
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Արտակարգ դրության շրջանում հնարավոր է առաջին անհրաժեշտության ապրանքների որոշակի գնաճ: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այնպիսի ապրանքները, ինչպես կարագը եւ թռչնամիսը ներառված չեն ցուցակի մեջ, որոնցով ԵՏՄ-ում ներմուծման դեպքում կիրառվում է մաքսատուրքի զրոյական տոկոսադրույք, սակայն Կառավարությունը գնաճի զսպման միջոցներ է ձեռնարկում, առավել եւս, որ Հայաստանի համար դեռեւս գործելու են 2019 թվականի մաքսատուրքերը:

Փոխնախարարը տնտեսվարողներին կոչ արեց չփորձել առիթից օգտվել անդորրագրեր չտրամադրելու նպատակով, քանի որ նման վարքագիծն անթույլատրելի է: «Այս առումով օրենսդրությունը չի փոխվել: Ավելին՝ կարծում եմ, որ այս շրջանում օրենքն ավելի խիստ է գործելու»,- նշեց նա:

Վարոս Սիմոնյանը հավելեց, որ անցյալ շաբաթ անցկացված ստուգումների արդյունքում ախտահանող միջոցների 20 արտադրողներից 19-ը ունեին անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում՝ հայտարարագրեր, իսկ արտադրված արտադրանքը համապատասխանում էր նորմատիվներին: «Պետությունն իրավիճակը վերահսկում է, ստեղծված իրավիճակում բացթողումներն անթույլատրելի են: Այդպիսի տնտեսավորղների գործունեությունը պարբերաբար ստուգվում է»,- ամփոփեց պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսով վարակված երեխաների գրեթե կեսը 1–ից 8 տարեկան են. Sputnik Արմենիա
Մինչեւ հունիսի 2-ը ներառյալ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 1013 երեխայի մոտ, որից 479-ը` 1-8 տարեկան…
Կարող է վերադառնանք սահմանափակումների, պարետային ժամ հայտարարենք, ու էլի ընդհատակյա կյանքը շարունակվի. Փաշինյան
Բայց ես հավատում եմ, որ մենք մեր անհատական վարքագծով կարող ենք փոխել իրավիճակը...
Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում. ՀՀ վարչապետ
Իհարկե, մենք այս հզորությունները զարգացնում ենք, կառավարությունը ոչ մի միջոց չի խնայի այս հզորությունների զարգացման համար...
Լավ կլինի Արսեն Թորոսյանը նվազեցնի իր քաղաքական ցինիկ ակտիվությունը եւ զբաղվի համաճարակով. Անի Սամսոնյան
Թորոսյանն ասում էր, որ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ, հիմա երեւի նույն վստահությամբ ասում է, որ «Լուսավոր Հայաստանը» փորում է իր գերեզմանը…
ԵՄ-ը կվերսկսի Շենգենյան գոտու լիարժեք գործունեությունը հունիսի վերջից ոչ ուշ
ԵՄ-ը կսկսի բացել արտաքին սահմանները հուլիսի սկզբին...
Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան
Պարետատան այսօրվա նիստում շատ բուռն քննարկում է կայացել. Խոսքը մեր հետագա անելիքների վերաբերյալ է, ես չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ...