News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Չինաստանի հետ հետագա փոխգործակցությունը կկառուցեն հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես է Պեկինը իրականացնում Վաշինգտոնի հետ երկկողմ առեւտրային գործարքի առաջին փուլի պայմանավորվածությունները: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների համար կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հենց նոր առեւտրային գործարք ստորագրեցինք: Սա, թերեւս, երբևէ կնքված ամենամեծ գործարքն է: Հուսով եմ, որ նրանք կհետեւեն այս առեւտրային գործարքին: Եթե նրանք չհետեւեն այս գործարքին, ապա ես ձեզ այլ պատասխան կտամ»,- շեշտել է ԱՄՆ առաջնորդը` մեկնաբանելով խնդրանքը հայտնել` արդյոք Միացյալ Նահանգները մտադրված են համագործակցել Չինաստանի հետ կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած պանդեմիայի ֆոնին:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հաստատել է, որ հույս ունի, որ ՉԺՀ-ն կիրականացնի ձեռք բերված առեւտրային պայմանավորվածությունները: «Ես կարծում եմ, որ նրանք կկատարեն համաձայնագրի պայմանները: Նրանք միլիարդավոր դոլարներ կուղղեն գյուղատնտեսություն ոլորտ, միլիարդավոր դոլարներ` շատ այլ բաների համար: Իսկ նախկինում Չինաստանը երբեք մեր երկրում փող չի ծախսել, ծախսել ենք մենք, մեզ մոտ Չինաստանի հետ առեւտրում տարիներ շարունակ դեֆիցիտ է եղել, որը հասել է 400-500 միլիարդ դոլարի: Մեզ մոտ Չինաստանի հետ աշխարհի ամենամեծ դեֆիցիտներն են [առեւտրում]  եղել: Իսկ այժմ Չինաստանը համաձայնել է միլիարդավոր դոլարներ ծախսել մեր երկրում, եւ դրա զգալի մասը կուղղվի ֆերմերներին եւ արդյունաբերությանը»,- ասել է Թրամփը:

«Ես կպատասխանեմ ձեզ մի քանի ամսից: Ես ուզում եմ տեսնել, թե նրանք ինչ քայլեր կձեռնարկեն: Ժամանակն է, որ նրանք օգնեն մեզ, Չինաստանն օգնի մեզ: Հուսանք, որ նրանք հենց այդպես էլ կվարվեն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: «Կարծում եմ, որ այդ պայմանավորվածությունները կկատարվեն, քանի որ գիտեմ նախագահ Սիին, ով ինձ դուր է գալիս եւ ում ես հարգում եմ: Կարծում եմ, որ նա կհետեւի մեզ հետ կնքած համաձայնագրին»,- ասել է Թրամփը:

Բացի այդ, նա խոստովանել ե, որ արդեն ստուգել է` արդյոք Չինաստանը սկսել է նոր գործարքի շրջանակներում ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքների ձեռք բերումը եւ դրական պատասխան է ստացել: Սակայն Չինաստանն ավելի ակտիվ կարող էր գործել այս ոլորտում, հավելել է ԱՄՆ նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ