News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երբ Հայաստանը մտավ սահմանափակումների մեջ եւ այստեղ նույնպես հայտարարվեց արտակարգ դրություն, ապա ավելի խիստ կարանտին, բազմաթիվ ընկերություններ, քաղաքացիներ բախվեցին իրենց պայմանագրային  պարտավորությունների չկատարման խնդրի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերուն նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Սկսած կոմունալներից, վերջացրած բանկերի նկատմամբ պարտավորություններով: Այս առումով ՀՀ օրենսդրությունը միանշանակ չէ: Այս օրենսդրությամբ, օրինակ պարզ չի՝ արտակարգ դրությունն անհաղթահարելի ուժ է, թե ոչ:

Օրինակ, ես տարածք եմ վարձակալում եւ գործունեություն եմ ծավալում: Ու հիմա անհնար է այդ տարածքն իրացնել, եւ տարածքի տերը, եւ ես գիտենք, որ անհաղթահարելի ուժի մեջ ենք, ինքն ինձնից պահանջ չունի, ես իրենից: Բայց եթե առաջանում է վեճ, պետք է գնանք դատարան եւ դատարանում ապացուցենք մեր ճշմարտությունը:

Հիմա «Լուսավոր Հայաստանը» պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսում ենք, որ այս փոփոխության արդյունքում այն բոլոր պարտավորությունները, որոնք չեն կատարվել այս օրերի ընթացքում, դրանք համարվեն անհաղթահարելի ուժի հիմքով չկատարված եւ որեւէ հավելյալ պարտավորություն չառաջացնեն:

Օրինակ, դուք ունեք վարկ, որը չեք կարողացել վճարել եւ տույժեր է սկսում կուտակվել ու պարտքը սկսում է մեծանալ: Այս նախագիծը հնարավորություն է տալիս խուսափել այս իրավիճակից: Հասկանում եմ, որ բոլորս տուժում ենք, բայց եթե մի կողմը տուժում է, մյուս կողմն էլ պետք է տուժի համաչափորեն:

Կողմերի կամքից անկախ հանգամանքներում քաղաքացիաիրավական պարտականությունների չկատարումը արդարացիորեն համարվում է այդ պարտավորությունների կատարման կասեցման կամ լուծման հիմք: Այսինքն մենք պայմանագրերի չկատարման հիմք ենք համարում դա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ