News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի ԱԳՆ սփյուռքի եւ համաշխարհային կրոնների գործերով դեպարտամենտի ղեկավար Ակիվա Տորը հայտնել է շտկումների մասին, որոնք կորոնավիրուսի համավարակը կատարել է Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանի Տաճարում Սուրբ կրակի իջեցման արարողությունում, որը նախորդում է ուղղափառ Զատկին, հայտնում է «ՄԿ»-ն:

Այս տարի Ավագ Շաբաթին (ապրիլի 18) արարողությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների պատճառով կանցկացվի առանց ուխտավորների ներկայության եւ մասնակիցների սահմանափակ թվով:

Տիրոջ Գերեզմանի Տաճար կմտնեն շուրջ տասնյակ մարդիկ՝ հազարավոր ուխտագնացների փոխարեն, ինչպես սովորաբար լինում է: Հոգեւորականների հետ միասին Տաճար կմտնեն մի քանի լրագրողներ, որոնք լուսաբանելու են արարողությունը:

Տիրոջ Գերեզմանի մատուռ կմտնեն Երուսաղեմի պատրիարքը եւ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ներկայացուցիչը: Տաճարում կլինեն նաեւ Ղպտի եւ Սիրիական եկեղեցիների հոգեւորականներ:

Մնացյալ ուղղափառ (Ռուսական ուղղափառ, Վրացական, Ուկրաինական ուղղափառ, Մոլդովական, Ռումինական) եկեղեցիների ներկայացուցիչները, որոնք ավանդաբար ներկա են լինում Տաճարում, կրակը կստանան փողոցում:

Անոթների մեջ կրակը կհասցվի օդանավակայան, որտեղ օդանավերում սպասելու են պատվիրակությունները, որոնք էլ կրակը հասցնելու են իրենց երկրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ