News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՀԿ-ն այս տարի համաշխարհային առեւտրի 13–32 տոկոս անկում է կանխատեսում կորոնավիրուսի պատճառով: ԱՀԿ հայտարարության մեջ նշվում է, որ կանխատեսվող անկումների լայն շրջանակը պայմանավորված է այս առողջական ճգնաժամի աննախադեպ բնույթով եւ դրա ճշգրիտ տնտեսական ազդեցության անորոշությամբ: Սակայն ԱՀԿ տնտեսագետները կարծում են, որ անկումը, հավանաբար, կգերազանցի 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով առաջացած անկումը:
2021 թվականին սպասվող վերականգնման գնահատականները նույնքան անորոշ են, իսկ արդյունքները հիմնականում կախված են բռնկման տեւողությունից եւ քաղաքականության արձագանքման միջոցառումների արդյունավետությունից: «Այս ճգնաժամը, առաջին հերթին, առողջապահական ոլորտի ճգնաժամ է, որը ստիպել է կառավարություններին աննախադեպ միջոցներ ձեռնարկել մարդկանց կյանքը պաշտպանելու համար»,- հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեվեդոն:

«Առեւտրի եւ արտադրության անխուսափելի անկումը ցավալի հետեւանքներ կունենա նաեւ տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների համար` ինքնին հիվանդությունից առաջացած տառապանքներից զատ: Ամենաառաջնային նպատակը համաճարակը վերահսկողության տակ վերցնելն ու մարդկանց, ընկերությունների եւ երկրների համար տնտեսական վնասների կրճատումն է: Բայց քաղաքական գործիչները պետք է սկսեն պլանավորել համաճարակի հետեւանքները»,- ասել է նա:

«Այս թվերը սարսափելի են եւ շրջանցել դրանք հնարավոր չէ: Սակայն արագ եւ վճռական հետ ցատկ է հնարավոր: Այժմ ընդունված որոշումները կորոշեն վերականգնման ապագա ձեւը և գլոբալ աճի հեռանկարները: Պետք է հիմք դնենք ուժեղ, կայուն եւ սոցիալապես ներառական վերականգնման համար: Առեւտուրը կարեւոր բաղադրիչ է լինելու` հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության հետ մեկտեղ: Բաց եւ կանխատեսելի շուկաների պահպանումը, ինչպես նաեւ առավել բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումը կարեւոր նշանակություն կունենան նոր ներդրումների խթանման համար: Եվ եթե երկրները միասին աշխատեն, մենք շատ ավելի արագ վերականգնում կտեսնենք, քան եթե յուրաքանչյուր երկիր միայնակ գործի»:

ԱՀԿ-ն իրավիճակի զարգացման համար երկու սցենար է դիտարկում. համեմատաբար լավատեսական սցենար` առեւտրի կտրուկ անկմամբ, որին հաջորդում է վերականգնումը` 2020-ի երկրորդ կեսից սկսած, եւ ավելի հոռետեսական սցենար՝ ավելի կտրուկ նախնական անկմամբ եւ ավելի երկար ու ոչ միարժեք վերականգնմամբ:

Այս սցենարները պետք է ճգնաժամի տարբեր հնարավոր հետքերի ուսումնասիրություն համարվեն, այլ ոչ թե`  ապագա իրադարձությունների կոնկրետ կանխատեսումներ: Փաստացի արդյունքները կարող են այս հետագծից դուրս լինել` ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմից: Լավատեսական սցենարի դեպքում վերականգնումը բավականաչափ ուժեղ կլինի, որպեսզի առեւտուրը մոտենա իր նախահամաճարակային թրենդին, մինչդեռ հոռետեսական սցենարը միայն մասնակի վերականգնում է նախատեսում: Հաշվի առնելով անորոշության մակարդակը` հարկ է ընդգծել, որ նախնական հետագիծը պարտադիր կերպով չի պայմանավորում հետագա վերականգնումը:

Երկու սցենարների դեպքում էլ  բոլոր տարածաշրջաններում 2020 թվականին արտահանման եւ ներմուծման երկնիշ կրճատում կլինի, բացառությամբ «այլ տարածաշրջանների» (որոնք ներառում են Աֆրիկան, Միջին Արեւելքը եւ Անկախ պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ), ներառյալ ասոցացված եւ նախկին անդամ պետությունները): Արտահանման այս համեմատաբար փոքր կրճատումը պայմանավորված է նրանով, որ այդ տարածաշրջանների երկրները մեծապես կախված են էներգակիրների արտահանումից, որի պահանջարկը համեմատաբար անկախ է գների տատանումներից: Եթե համաճարակը հսկողության տակ առնվի եւ առևտուրը սկսի նորից ընդլայնվել, ապա 2021 թվականին տարածաշրջանների մեծ մասում կկարողանան երկնիշ թռիչքներ արձանագրվել. մոտ 21 տոկոս` լավատեսական սցենարի դեպքում եւ 24 տոկոս` հոռետեսական սցենարի դեպքում, թեպետ` շատ ավելի ցածր հիմքից: Անորոշության աստիճանը շատ բարձր է, եւ հնարավոր է, որ, ինչպես 2020-ին, այնպես էլ 2021-ին, արդյունքներն ավելի բարձր կամ ցածր լինեն այդ արդյունքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ