News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.11
EUR
539.87
RUB
6.97
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականին իշխանությունը կորցնելով՝ չկարողացավ դրա հետ համակերպվել: Եվ այդ, մեղմ ասած, վիրավորանքը ժամանակ առ ժամանակ նրա մոտ ի հայտ է գալիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրերս հրապարակված հոդվածը:

Իրավապաշտպանը պարզաբանեց, որ ողջունում է Հայաստանի նախկին ղեկավարների կարծիքի առկայության բուն փաստը՝ քաղաքակլան եւ հանրային գործընթացների վերաբերյալ, որոնք երկրում ընթացել եւ ընթանում են նրանց հեռանալուց հետո, բայց միայն մի պայմանով, եթե նրանք, մասնավորապես առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չլինեն որեւէ քաղաքական ուժի ղեկավարներ: «Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը, եւ մենք գիտենք, թե ՀԱԿ-ն ինչպիսի դիրքորոշում ունի տարբեր քաղաքական հարցերով: Այս տեսակետից կարելի է ասել, որ եթե նա մտածում էր պետականության եւ երկրի զարգացման մասին, ապա պարտավոր էր նվազագույնը դատապարտել Սահմանադրական դատարանի ապագայի հարցով անօրինական եւ հակասահմանադրական հանրաքվեի անցկացումը: Այսինքն՝ այստեղ չի կարող խոսք լինել որեւիցե պետական շահի պաշտպանության եւ առաջմղման մասին: Դա մանր քաղաքական հաշվարկ էր, որը ոչ մի ընդհանուր բան չուներ պետության ապագայի հետ»,- ընդգծեց Իշխանյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ եթե Հայաստանի նախկին նախագահը հանդես էր գալիս միավորման կոչով, ապա այդ կոչը պետք է հասցեագրված լիներ բոլոր քաղաքական ուժերին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ դիրքորոշում ունեն՝ կառավարամետ թե ընդդիմադիր: «Բայց նա ընդդիմադիր քաղաքական ուժերին ոչ բարենպաստ է անդրադարձել՝ նրանց «դավաճաններ» անվանելով: Սա պետական մտածողության հետ ոչ մի ընդհանուր բան չունի»,- ամփոփեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որում նշել էր, որ համաճարակի պատճառով երկիրն այսօր պատերազմական վիճակում է, ընդ որում՝ շատ ավելի լուրջ եւ վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ: Տեր-Պետրոսյանը, որին փորձագետների մեծ մասը համարում է Փաշինյանի քաղաքական կնքահայրը, սկսել է խոսել ինչ-որ «երկրորդ ճակատի» մասին, որն իբր բացվել է գործող իշխանությունների դեմ, որը «թվում է՝ առերեւույթ օգտակար խորհուրդների եւ կառուցողական առաջարկների շղարշի ներքո ատելություն ու թշնամանք է սերմանում»: Այնուհետեւ հաջորդել է 75-ամյա նախկին նախագահի կոչը քաղաքացիներին՝ հետեւել ոչ միայն պարետի հրահանգներին, այլեւ առողջապահության նախարարի, որը բոլորովին վերջերս կասկածում էր կարանտինի արդյունավետությանը՝ որպես համաճարակի դեմ պայքարի մեթոդ: Տեր-Պետրոսյանը նաեւ կոչ է արել սառեցնել 2016 թվականի ապրիլյան ռազմական էսկալացիայի իրադարձությունների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, քանի որ «դրա աշխատանքն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»: Նախկին նախագահի կարծիքով՝ պետք է «վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին եւ իշխանության նոր մարմինների շուտափույթ ձեւավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը»: Նա, իհարկե, չի անվանել կոնկրետ հասցեատերերին՝ ի դեմս ԼՂՀ գործուղված ՀԿ ակտիվիստների։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հույս է հայտնել, որ «Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը»՝ այդպես էլ չհստակեցնելով, թե այդ «պայքարն» ինչում է դրսեւորվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին
Հետևաբար նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս․․․
Հայաստանում մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ
Գիտական լաբորատորիայում նպատակ ունեն դիմակները հնարավորինս շուտ հանել շուկա, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ձեռք բերել էկոլոգիապես մաքուր դիմակներ…
Սոբյանինը չի բացառել մինչեւ 2021 թվականի փետրվար դիմակային ռեժիմի պահպանումը
Նա նաեւ հույս է հայտնել, որ մեկ տարի անց Մոսկվան կվերադառնա իր նախկին կյանքին...
Կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց անունները հրապարակելու վերաբերյալ նյութերն ԱԱԾ-ում են
Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների արտահոսքի առնչությամբ Առողջապահության նախարարությունն…
Հայ գիտնականների ստեղծած ախտահանող նյութը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց
«Բիօքսիլ 2»-ն անցել է փորձարկումներ ՀՀ առողջապահության նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում․․․
Կորոնավիրուսի առաջին դեպքը Ջավախքում. Ղաուրմայի բնակչի թեստը դրական է
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին շտապ օգնության աշխատակիցները Գորիի ռազմական հոսպիտալ են տեղափոխել Նինոծմինդայի մունիցիպալիտետի…