News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արտակարգ դրության ռեժիմը 30 օրով (մինչեւ մայիսի 14-ը) երկարաձգելու մասին որոշմաննախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նոր նախագծով սահմանվել է, որ կառավարության այդ որոշման 7-րդ գլուխը ուժը կորցրած է ճանաչվում, որը վերաբերում է ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված սահմանափակումներին՝ համաճարակի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս:

«Հետագայում, եթե մոնիտորինգը ցույց կտա, որ ֆեյքային նորությունները լայն ծավալում են ստանում, մենք Կառավարության որոշմամբ կարող ենք վերադառնալ և կիրառել այդ սահմանափակումները»,- ասաց Բադասյանը:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու կառավարության որոշմամբ եւս մի քանի փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես, սահմանվել է, որ արտակարգ դրության ժամանակահատվածում կայանատեղերի համար սահմանված տուրքը չվճարելու համար վարչական վարույթներով արգելանքներ չպետք է կիրառվեն, սակայն արտակարգ դրության ավարտից հետո այդ տուգանքները կկիրառվեն:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է սեփականության իրավունքի սահմանափակումներին՝ այսուհետև հնարավոր է լինելու նաեւ ոչ կամավոր հիմունքներով սեփականության իրավունքի սահմանափակում իրականացնել, եթե դա բխում է արտակարգ դրության ռեժիմի նպատակների  անհրաժեշտությունից, ինչպիսին կարող է դիտարկվել,  օրինակ, հիվանդների կամ ռիսկային խմբում գտնվող անձանց որևէ տարածքում տեղակայելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ