News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարում է, որ ներկայիս համաճարակաբանական իրավիճակում չարժե փակել մարդկանց մուտքը եկեղեցիներում։ Այդ կարծիքը երկրի ղեկավարը հայտնել է Զատկի տոնին եկեղեցի այցելելիս, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

Պետության ղեկավարը նշել է, որ, շփվելով եկեղեցիներում հավատացյալների հետ, երբեք եւ ոչինչ չի թաքցնում; Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ դա, ըստ էության, բարդ է անել։ «Պետք է ասեմ, որ ես չեմ ողջունում նրանց, ովքեր փակել են մարդկանց մուտքը դեպի եկեղեցի։ ես չեմ կարող ողջունել այդ քաղաքականությունը։ Դեռ ավելին, դուք գիտեք իմ դիրքորոշումը․ մենք այդ վիրուսներն ապրում ենք ամեն տարի»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նշել է, որ միլիոնավոր մարդիկ աղոթում են առ Աստված, նրանցից շատերն ունեն մեծ իշխանություն։ «Ես այդպիսի շատերին գիտեմ։ Սակայն հենց առաջացավ այս փսիխոզը (ոչ թե հիվանդությունը), բոլորը վազեցին ոչ թե դեպի եկեղեցի, այլ եկեղեցուց դուրս։ Լավ չէ։ Սակայն դա իմ դիրքորոշումն է, ես ոչ ոքի չեմ պարտադրում այն։ Դուք պետք է որոշեք, թե ինչպես ապրել, ինչպես պետք է ապրեն ձեր երեխաները։ Ես միայն ելնում եմ նրանից, որ միշտ պետք է գործել ստեղծված հանգամանքներին համապատասխան․ եթե պետք է կրել դիմակ, կրեք այն, եթե պետք է այդկերպ պաշտպանվել, պաշտպանվեք։ Սակայն գործեք ստեղծված իրավիճակին ու հանգամանքներին համապատասխան»,-կոչ է արել երկրի ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն հավելել է, որ մարդիկ գալիս են եկեղեցի Աստծուց օգնություն խնդրելու։ Պարզապես ոչ բոլորն են դրսեւորում այնպիսի վարք, ինչպես նշված է պատվիրաններում․ չեն խնայում բնությունը, հեռացել են բարոյականության սկզբունքներից եւ պատրաստ են անտեսել ամեն ինչ փողի դիմաց։ «Դա նորմալ չէ։ Կարծում եմ, որ Նա մեզ ճշմարտացիորեն է հարվածել․ ում շատ, ում քիչ, դատեք ինքներդ, նայեք աշխարհին, թե ինչպես է զարգանում այդ փսիխոզն ու հիվանդությունը։ Ավելին, կապրենք, կտեսնենք, թե ով եւ ինչպես է օգտագործում այս իրավիճակը՝ ի շահ սեփական նպատակների։ Ես արդեն ավելի վաղ ստիպված էի արձանագրել, հրավիրել իշխանության եւ մեր ժողովրդի ուշադրությունն առ այն, որ կորոնավիրուսն այսօր արդեն քաղաքականացվել է։ Մարդիկ չեն մտածում հիվանդության մասին, թե ինչպես օգնեն միմյանց, լավագույն դեպքում՝ պաշտպանվել։ Ասում ենք, որ միասին ավելի հեշտ է հաղթահարել, իսկ գործում՝ լրիվ հակառակ ձեւով։ Այդ պատճառով դուք տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում եւ ինչպես են այս խնդիրն օգտագործում առանձին պետություններն իրենց շահերում։ Սակայն դեռ պարզ չէ, թե ինչ է սպասվում առջեւում»,-ասել է Բելառուսի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ