News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի թիվը մարտին կազմել է 803 զանգ։

Վերլուծելով այս ցուցանիշը կարող ենք հստակորեն ասել, որ 30%-ով ավելացել են ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսազանգերը՝ այս տարվա նախորդ երկու ամիսների համեմատ։

Ընդ որում կանայք զանգահարում են թե՛ բռնության հետ կապված խորհրդատվության, թե՛ սոցիալական աջակցության համար։ Հատուկ դրության հաստատման և տանը մնալու կարգադրության արդյունքում  կանայք ավելի են տուժում՝ ընտանեկան բռնության, կենցաղում հոգսերի անհավասար բաշխման, սահմանափակ նյութական հնարավորությունների և աղքատության պատճառով։ 

Ուշադրության արժանի է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրներին վերաբերող ահազանգերի 50% ավելացման ցուցանիշը, որը կազմել է մեկ ամսվա ընթացքում 589 զանգ։ Կորոնավիրուսի (COVID-19) վարակի և արտակարգ դրությամբ պայմանավորված ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման առջև ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հայտնվել են բավականին խոցելի վիճակում, ունեն դեղորայքի ստացման հասանելիության, սննդի և խնամքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար ձեռնարկվել են հրատապ քայլեր։

Այս իրավիճակում առավել ակներև են դառնում այն բոլոր խնդիրները, որոնք առկա են հասարակության մեջ և լուծում են պահանջում։ Այդ պատճառով անհրաժեշտ է թե՛ պետական մարմինների, թե՛ հասարակության տարբեր շերտերի ներգրավվածությունը։ Ուստի, կարևոր է, որպեսզի տեղեկատվության և փոխօգնության մեխանզմները գործեն բոլոր մակարդակներում՝ բարձրացվի ոստիկանության աշխատակիցների, այդ թվում հանրային վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանության տեղեկացվածությունը ընտանեկան բռնության վերաբերյալ, իսկ հասարակական կազմակերպությունների միջև մեծանա փոխօգնությունն ու սոլիդարությունը, ինչպես նաև՝ ռեսուրսների բաշխման թիրախայնությունը։

Մենք պարբերաբար կամփոփենք ու կներկայացնենք հանրությանը մեր անդամ կազմակերպությունների թեժ գծերի վիճակագրությունն ու առկա խնդիրները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ