News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխանությունները սպառնացել են հետ կանչել Կիեւում իր դեսպանին, եթե Սաակաշվիլին Ուկրաինայի փոխվարչապետ նշանակվի, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Նա խոսքով՝ նման նշանակումը պարզապես անընդունելի է Թբիլիսիի համար:

«Մեր ռազմավարական գործընկերոջ կողմից փոխվարչապետ նշանակելը մի մարդու, ով ծանր հանցանք է գործել եւ հետապնդման մեջ է գտնվում, անընդունելի է: Նման նշանակման դեպքում մենք կպատասխանենք, հետ կկանչենք մեր դեսպանին»,-ասել է Գախարիան:

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն առաջարկել է դառնալ Ուկրաինայի փոխվարչապետ:

Ավելի ուշ նա հայտարարել է, որ Զելենսկին իրեն հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՀ-ի հետ:  

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել 2015 թվականին եւ նշանակվել էր Օդեսայի նահանգապետ: Սակայն 2017 թվականի հուլիսի 26-ին Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն դադարեցրել էր Սաակաշվիլիի քաղաքացիությունը: 2018-ի փետրվարի 12-ին սահմանապահները Սաակաշվիլիին Ուկրաինայից Լեհաստան էին ուղարկել հետընդունման գործընթացի շրջանակներում: Նրա մուտքն Ուկրաինա արգելված էր մինչեւ 2021 թվականը: Սահակաշվիլիի` Ուկրաինայի քաղաքացու կարգավիճակի վերականգնումից ՈւՊՍԾ-ում հայտարարեցին, որ նրանք չեն կարող խոչընդոտել քաղաքացու մուտքը երկրի տարածք: Քաղաքական գործիչը Ուկրաինա է վերադարձավ 2019 թվականի մայիսի 29-ին: Ավելի ուշ նա հայտարարեց Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին իր կուսակցության անկախ մասնակցության մասին: 

Նշենք, որ Վրաստանում Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել 2005-ին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով եւ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Բացի այդ, Վրաստանում Սաակաշվիլիին դատապարտել են 3 տարվա ազատազրկման մեկ այլ գործով` լիազորությունները չարաշահման համար: Խոսքը «Վրաստանի բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով ձերբակալվածներին ներում շնորհելու մասին է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ