News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը 1 միլիարդ եվրո է հատկացնում COVID-19 կորոնավիրուսի առաջարած հիվանդության դեմ պատվաստանյութ մշակելու համար, հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ այս նպատակների համար միջոցների հանգանակության նպատակով մայիսի 4-ին կայացած Եվրամիության առցանց մամուլի ասուլիսում, որն անցել է Global Responce կարգախոսի ներքո, հայտնում է DW-ն։

Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԳԴՀ-ն 525 միլիոն եվրո կտրամադրի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու համար: 500 միլիոն եվրո կնվիրաբերի Ֆրանսիան, ասել է նախագահ Էմանուել Մակրոնը: Իսպանիան, երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքերով, պատրաստ է ընդհանուր հաշվին վճարել 125 միլիոն եվրո:

Ինչպես ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը, COVID-19-ի բուժումը պետք է ընկալվի որպես գլոբալ հանրային բարիք եւ հասանելի լինի բոլորի համար:

Իր հերթին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը նշել է, որ հիմնական մարտահրավերը ոչ թե պատվաստանյութը, որպես այդպիսին, մշակելն է, այլ այն դրա կարիքն ունեցող բոլոր պացիենտներին առաքելը, ինչպես նաեւ COVID-19- ի բուժումը բոլորին հասանելի դարձնելը:

Ինչպես տեղեկացվում է Twitter-ում Եվրահանձնաժողովի էջում, ակցիայի սկզբնական նպատակը 7,5 միլիարդ եվրո հավաքելն է՝ COVID-19- ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ