ԵՄ-ում հայտարարել են, որ ամեն շաբաթ քննարկում են արտաքին սահմանները բացելու հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Ես չեմ կարող ասել, թե երբ սահմանները բացելու որոշում կընդունվի, սակայն այդ հարցը քննարկվում է գրեթե ամեն շաբաթ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ սահմանները բացելու խնդիրն ավելի ակտուալ է դառնում ՝ կապված սեզոնային ամառային արձակուրդների հետ:
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները մարտի 17-ին հաստատել են 30 օրով սահմանների փակումը՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքրաի հետ: