News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Այն, թե Իրանում քաղաքական կյանքը բացակայում է, ճիշտ չէ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ռուսաստանցի իրանագետ Կարինե Գեւորգյանը՝ պատասխանելով Իրանի ղեկավարության միջեւ առկա տարաձայնությունների մասին հարցին։

Փորձագետը նշեց, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի միջեւ տարաձայնություններ վաղուց կան։ Խամենեին գնում էր երկրի շրջաններ, հանդիպում երիտասարդների հետ, քարոզում իր տեսակետները։ «Քանի որ Ահմադինեժադը չի կարող բացահայտ դեմ  դուրս գալ այաթոլլային, իր դժգոհությունն արտահայտում է նրանով, որ չի ներկայանում նախարարների հետ հանդիպումներին»,- նկատեց փորձագետը։

Ընդ որում, փորձագետի խոսքով, տարաձայնությունները ժողովրդից այլեւս չեն թաքցվում։ Բանն այն է, որ Իրանն ինչ-որ բանում նման է ԱՄՆ-ին. կան հարցեր, որոնց կապակցությամբ կոնսենսուս կա։ Օրինակ, միջուկային ծրագիրը կամ պաշտպանական հարցերը եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցվել է Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար...
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին...
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Ամենաշատ