News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Իրանի ղեկավարության ներսում ներկա տարաձայնությունները սպասվող ընտրությունների նախապատրաստություն են: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը, անդրադառնալով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կառավարության նիստերին չմասնակցելուն եւ Կում քաղաքի իր այցելությունը չեղյալ համարելուն:

Հիշեցնելով Իրանի նախագահի եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին միջեւ տարաձայնությունների մասին, փորձագետը կարծիք հայտնեց, որ տվյալ դեպքում, խոսքն, ըստ էության, գնում է երկու մոտեցումների բախման մասին, որոնցից մեկը արմատական Խամենեինն է, մյուսն ավելի պոպուլիստական Ահմադինեժադինը: Այդ համատեքստում, նա նշեց, որ Ահմադինեժադի թիմը փորձում է գրավել հասարակության համակրանքը առաջիկա ընտրությունների նախաշեմին:

Հիշեցնենք, որ Իրանի երկու լիդերների միջեւ լարվածության ֆորմալ պատճառը Ահմադինեժադի կողմից ապրիլի 17-ին հետախուզության փոխնախարար Մոսլեհին աշխատանքից ազատելն է եղել, որին Խամենեին անմիջապես վերականգնել է նույն պաշտոնում:

Իրանի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահն իրավունք ունի նախարարներ նշանակել, որոնց հետո հաստատում է խորհրդարանը: Իրանի խորհրդարանի շուրջ 300 անդամներ խնդրել են Ահմադինեժադին հարգել այաթոլլա Խամենեի կամքն ու ցանկությունը: Մի շարք վերլուծաբանների կարծիքով, բոլոր խնդիրների պատճառը թաքնված է երկրի փոխնախագահ Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի հետ, ում շատերը համարում են Իրանի իրական նախագահ: Խոսակցությունների համաձայն, Մաշային, ով Ահմադինեժադի հետ աշխատել է շուրջ 25 տարի, լինելու է երկրի հաջորդ նախագահը: Պահպանողականները քննադատում են Մաշայիին ազգայնական հայացքների, նաեւ մշակութային եւ սոցիալական հարցերում ազատական մոտեցումների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցվել է Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար...
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին...
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Ամենաշատ