News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Նուեվո-Լեոն նահանգում տեղացել է կորոնավիրուսի ձեւով կարկուտ: Արտասովոր երեւույթի լուսանկարներ են հրապարակում Twitter-ի եւ Instagram-ի օգտատերերը, փոխանցում է Gazeta-ն:

Լուսանկարներից դատելով՝ տեղացած կարկտահատիկների վրա երեւում են «սեպեր», որոնք իրենց ձեւով նման են մանրադիտակի տակ կորոնավիրուսի պատկերին: Վախեցած տեղացիները պատահարի մեջ համավարակի շրջանում «Աստծո ուղերձն» են տեսնում:

Բնական նման երեւույթի մասին են հայտնել նաեւ աշխարհի հակառակ ծայրում: Twitter-ի օգտատեր Arlene Lee-ն ցույց է տվել համանման կարկուտի լուսանկար, որը մայիսի 19-ին տեղացել է Չինաստանի Ցինդաո քաղաքում:

Համացանցի լուսանկարներն ուսումնասիրել է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության օդերեւութաբան Ժոզե Միգել Վինասը: Նա հայտնել է, որ դրա մեջ ոչ մի գերբնական բան չկա. ուժեղ փոթորիների ժամանակ տարբեր չափերի կակրկտահատիկները միմյանց հարվածվելիս կոտրատվում են եւ ստանում ամենաարտասովոր ձեւեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ