News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այո, մենք պետք է փաստարկի ուժը կիրառենք, ոչ թե ուժով մեր փաստարկները կիրառենք: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Հանրային խորհրդի հետ տեսահանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բայց, կներեք, մենք հաճախ մենակ ենք այդ հարցում եւ դժվար է ամբողջ հանրությանը բացատրել, հատկապես, երբ ակտիվ մարդիկ լռում են կամ մեր դեմ են: Եթե իրենց ոլորտներում բավականին հայտնի մարդիկ, չեմ վարանի ասել, իրենց քիթը խոթում են իրենց չհասկացած ոլորտներ եւ հակաքարոզչություն են անում, ես ինչքան էլ ասեմ՝ ընկեր, մի արա տենց բան, ստացվում է, որ ես անձի դեմ եմ, ոչ թե սկզբունքների:

Ինձ մեղադրում են ԱՀԿ-ի գործակալ լինելու մեջ, կարծես թե ԱՀԿ-ն եսիմինչ կառույց է, ոչ թե մեր երկրի կողմից հիմնված կառույց է, որ ԱՀԿ-ն մենք ենք: Ինձ մեղադրում են ինչ-որ գրանտներ ստանալու մեջ: Երբ ասում եմ՝ տենց բան չկա, մտածում են, թե անձնական շահից ելնելով եմ ասում:

Հենց Հանրային խորհրդում էլ մի կարկառուն, մեծ ներկայացուցիչ ունեք, պարոն Գրիգորյանը, որ թե գարդասիլի մասով կարծիք ունի, թե վստահ եմ, կորոնայի մասով, որովհետեւ անձնական փորձ ունի»,-հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանում առկա է ամեն ինչի փորձագետ լինելու պրոբլեմը:

«Պետք է հասկանալ, որ օրինակ բժշկության հարցում պետք է լսել ՏՏ մասնագետի՞ն, թե՞ բժշկին, կամ ՏՏ ոլորտի մասին պետք է լսել ՏՏ մասնագետի՞ն, թե՞ բժշկին»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ