News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

15 մլն բնակչություն ունեցող Բուենոս Այրեսի իշխանությունները կպարտավորեցնեն բնակիչներին տեղադրել երկրի կառավարության կողմից ստեղծված Cuidar հավելվածը բջջային հեռախոսների համար, որը նաեւ թույլ է տալիս պարզել կորոնավիրուսով վարակվածների գտնվելու վայրը։ Այդ մասին շաբաթ հայտնել է նահանգապետ Աքսել Քիսիլյոֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Առանց հավելվածի եւ տեղաշարժման թույլտվության նահանգի բնակիչներին կարգելվի օգտվել հասարակական տրանսպորտից։ Երկրի նահագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտնել է, որ ավելի վաղ տրամադրված բոլոր թույլտվությունները կչեղարկվեն եւ բնակիչները ստիպված կլինեն նորից ստանալ դրանք։ Նախագահը նաեւ ընդգծել է, որ հավելվածի կիրառումը պարտադիր չի լինելու մյուս նահանգներում, քանի դեռ նահանգապետերը չեն կայացրել համապատասխան որոշումը։

Տեղադրումից հետո հավելվածը խնդրում է օգտատերին նշել վստահված անձի հեռախոսահամարը, հասցեն եւ մարմնի ջերմաստիճանն այդ պահի դրությամբ։ Անհրաժեշտ է նաեւ պատասխանել մի շարք այլ հարցերի առողջության վերաբերյալ։ Հավելվածում նշված է, որ օգտատերը պատասխանատում է տրամադրված տեղեկատվության հավաստիության համար։

Եթե մարդու մոտ չկան կորոնավիրուսով վարակվելու ախտանշաններ, հավելվածը թույլ կտա նրան ավելացնել դրանում տեղաշարժման թույլտվություն, որը հնարավոր է ձեւակերպել առանձին կայքում։ Դա կարող են ստանալ որոշակի քաղաքացիներ, օրինակ, սննդի ոլորտի աշխատակիցները, խանութների աշխատակիցները, որոնց թույլատրվում է աշխատել։ Բացի այդ, թույլտվություն կարող են ստանալ քաղաքացիները, որոնք պետք է օգնեն բարեկամներից ինչ-որ մեկին կամ հայտնվել է ֆորս մաժորում։ Եթե Արգենտինայի բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, հավելվածը կօգտագործվի նրա գտնվելու վայրը պարզելու համար։

Մարտի 3-ին Արգենտինայի իշխանությունները հաստատել էին երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Ներկայում հանրապետությունում հայտնաբերվել է ավելի քան 11 հազար վարակված, մահացել է 445 մարդ։ Մարտի 20-ին երկրում սահմանվել էր կարանտին, որը մայիսի 23-ին երկարաձգվել է մինչեւ հունիսի 7-ը։ Մայրաքաղաքում եւ Բուենոս Այրես նահանգում դեռեւս գործում են խիստ սահմանափակումներ, մնացած շրջաններում կարանտինը զգալիորեն մեղմացվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով. քաղաքապետարան
Այն աշխատակիցները (շուրջ 600 հոգի) որոնք այս օրերին ներգրավված են հերթապահ...
Մելբուրնի ավելի քան հինգ միլիոն բնակիչ 6 շաբաթով արգելափակված կլինի կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով
Նահանգի վարչապետը զգուշացրել է բնակիչներին, որ «մենք չենք կարող ձեւացնել», որ կորոնավիրուսով ճգնաժամն ավարտված է․․․
«Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ». Գեւորգ Պետրոսյան
Իբր 10-ը հորով մորով արեցինք, հիմա էլ 20 հազա՞ր...
Իսրայելը մոտ է երկրորդ լիակատար լոքդաունին․ Նեթանյահու
Փակվում են բարերը, մարզական ակումբները, գիշերային ակումբները, լողավազաններն ու միջոցառումների անցկացման սրահները․․․
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 1 դեպք, հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի
Միեւնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը եւ լքել մեկուսացման վայրը…
Կառավարությունը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել կրոնավիրուսից տանը բուժվող մարդկանց բուժման ծախսերը. Նախարարը մեկնաբանեց
Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ շատ քաղաքացիներ, որոնց մոտ դրական ախտորոշում կա, ընդհանրապես բուժման կարիք չունեն, պարզապես պետք է տանը մնան…