News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 26-ի նիստի սկզբում «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց օրակարգից հանել ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցը:

«Հաշվի առնելով, որ առնվազն «Իմ քայլը» խմբակցությանը այս հարցի մասին տեղյակ են պահել ավագանու նիստից ընդամենը 2 շաբաթ առաջ, իսկ հարցը լինելով բազմաշերտ, կարիք ունի ավելի խորը ուսումնասիրության: Ինչպես նաեւ հաշվի առնելով, որ ԵԿՄ-ին չի առաջարկվել եւ քննարկվել բացի այս տարածքներից իրենց կողմից զբքաղեցրած տարածքներից, որոնց մեծ մասը գործող կամ նախկին մանկապարտեզների տարածքներ են, այլ տարածքներ: Օրինակ, չի առաջարկվել թիվ 119 մանկապարտեզից տեղափոխվել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվողն Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող Ավետիսյան 5 հասցե: Կամ Պարոնյան 20/4 հասցեի նախկին մանկապարտեզի շենքից տեղափոխվել Մաշտոցի 1/3 տարածք:

Նաեւ ուզում եմ նշել, որ պատերազմի վետերաններից կազմված ՀԿ-ների, այդ թվում ԵԿՄ-ի հետ կարծում եմ՝ ավելի բովանդակային համագործկցություն պետք է իրականացնի Երեւանի քաղաքապետարանը: Վետերանների առողջության խնդիրների համայնքապատկան հիմնարկներում բուժման հնարավորությունների ընդլայնմանը, սոցիալական վատ վիճակում գտնվող պատերազմի մասնակիցներին աջակցության ընդլայնմանը»,-ասաց նա:

Ասվածին բուռն արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ նշելով. «Այն ինչ հնչեց քիչ առաջ, ինձ համար նվաստացուցիչ է: Ինձ համար դա ամոթ չի, դա ձեր քաղաքական թիմի ամոթն է: Դրանք մեր պետության պատիվն են ու դուք էսօր կարողանում եք քննարկել այդ հարցը օրակարգից հանելու հա՞րցը: Նույնիսկ ՀՀԿ-ականները դա չեն արել: Փառք ԵԿՄ-ի հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանին, Փառք Եռաբլուրին, ԵԿՄ-ի բոլոր տղաներին»,-ասաց նա:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւս անդրադարձան նախագծին՝ նշելով. «Այս նախագիծը հենց այնպես չի հասել ավագանի: Այս նախագծի վրա քաղասքապետարանը 6-8 ամիս աշխատել է:  Հանդիպել ենք ԵԿՄ-ի պատվիրակության հետ: Մեր պատվիրակությունը ղեկավարել եմ ես, ԵԿՄ-ի պատվիրակությունը՝ Սասուն Միքայելյանը: Եղել է հանձնարարական, որ միասին աշխատենք: Երկար ժամանակ աշխատել ենք, ամեն տարածքը առանձին-առանձին քննարկվել է: Եղել են տարածքներ, որ 800-ից դարձել են 200 մետր, եղել են տարածքներ, որ ընդհանրապես հանվել են մանկապարտեզների շենքից: Այդ  գրասենյակների մի մասը թանգարաններ են, դրանց մի մասում զոհված ազատամարտիկների  ընտանիքներն են հավաքվում: Ոոր դեպքերում տեղափոխվել են այլ տարածքներ: Սրանք տարածքներ են, որտեղ կան թանգարաններ, փառքի անկյուններ: Այսօր նախագիծը տեղ ունի մտնելու օրակարգ եւ քվեարկվելու: Այդ մարդիկ գնացել զոհվել են, որ այսօր երեխաները հանգիստ գնան մանկապարտեզ: Դա իրենց սկզբունքներից է բխում: Բնականաբար, չեն կարող խանգարել այդ պրոցեսին»,-հայտարարեց Մարությանը:

Քաղաքապետը դրեց առաջարկությունը քվեարկության. Հարցը օրակարգից հանելուն կողմ քվեարկեց ավագանու 17 անդամ, 28-ը դեմ էր, առաջարկը չընդունվեց:

Տպել
Ամենաշատ