News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկուշաբթի՝ հունիսի 1-ից սահմանափակումների մեծ մասը հանելու մասին, որոնք մարտին մտցվել էին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի պատճառով համընդհանուր մոբիլիզացիայի ռեժիմի շրջանակում: Իրավապահ գերատեսչության կիրակի տարածած կարգադրության մեջ նշված է, որ իշխանությունները 5 ժամով կրճատել են պարետային ժամը, որը հիմա գործելու է 00.00-ից մինչեւ առավոտյան 05.00: Ամբողջական ծավալով վերսկսվում է պետական հաստատությունների աշխատանքը, բացվում են թանգարանները, առեւտրի կենտրոնները, հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները եւ խաղատները: Շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցի են անցնում լցակայանները, ֆաբրիկաները, մսի կոմբինատները, սուպերմարկետները եւ հրուշակարանները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

ՆԳՆ կարգադրության համաձայն՝ հունիսի սկզբին կշարունակեն փակ մնալ հանրային այգիները, մարզադաշտերը, մարմնամարզության դահլիճները, զվարճությունների կենտրոնները եւ գիշերային ակումբները: Կարգադրված է սանիտարահամաճարակաբանական նորմերին խստագույնս հետեւել լողավազանների եւ մասնավոր լողափերի տերերին:

Իշխանությունների ուժի մեջ են թողել մայիսի 29-ից մտցված հաստատություններում, փողոցներում եւ հանրային տրանսպորտում պարտադիր դիմակային ռեժիմը, խախտողները կտուգանվեն 30 դոլարով:

Լիբանանի կառավարությունը ապրիլի 27-ից սկսել էր երկամսյա ընդհատումից հետո տնտեսական ակտիվության վերականգնման ծրագրի իրականացումը, սակայն մայիսի կեսից իշխանությունները ստիպված էին դրա կատարումն ընդհատել կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով:

Ըստ վիճակագրայան տվյալների՝ Լիբանանում շաբաթվա վերջին վարակվածների թիվն աճել է 29 մարդով եւ հասել 1 220-ի: Մեկ օրում մահացել է 1 պացիենտ, եւս երեքին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Լաբորատոր թեստավորմամբ հաստատվել է մարտի վերջից կորոնվաիրուսից 712 մարդու ապաքինումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ