News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ պարետի որոշումներով հաստատված ցանկերի ապրանքների արտահանման նկատմամբ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 24.03.2020թ. թիվ 41 որոշման համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ: ԵՏՀ կոլեգիայի 31.03.2020թ. թիվ 43 որոշման համաձայն` մինչև հունիսի 30-ը ներառյալ արգելվում է նաև գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքների արտահանումը: Բացի այդ, Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա մի խումբ ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում է սահմանվել Հայաստանի Հանրապետության պարետի 03.04.2020թ. թիվ 31 որոշմամբ:

«ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն  ուղղված միջոցառումների ծրագրի» շրջանակում մաքսային ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում կանխվել է նշված որոշումներով հաստատված ցանկերում ընդգրկված մի շարք ապրանքների արտահանումը։ Արտահանման նման դեպքեր հայտնաբերելիս ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գրավոր հարցում է կատարում ՀՀ առողջապահության նախարարություն, որը տալիս է իր գրավոր համաձայնությունը կամ արգելում արտահանումը։

Ապրանքները, որոնք  ենթակա չեն փոխաբեռնման, հաշվառվում են մաքսային մարմինների կողմից, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ տեղաշարժվում են ՀՀ տարածքով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն օնլայն ուսուցում ստացող արտասահմանցի ուսանողներին պարտավորեցրել է լքել երկիրը
Բացառությունները վերաբերում են F-1 եւ M-1 վիզաներ ունեցող ուսանող ոչ իմիգրանտներին...
Քաղաքացիները թանկ են վճարում Կովիդ-19-ի դեմ պայքարելու համար. Գեւորգ Գորգիսյան
Արա Նազարյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, նամակ է ուղարկել նաեւ նախարարի ֆբ էջին, հարցին որեւէ լուծում չի տրվել, նախարարը չի արձագանքել ֆբ հաղորդագրությանը...
Իսպանացիների մոտ կոլեկտիվ իմունիտետ չի հայտնաբերվել կորոնավիրուսի նկատմամբ
Այս ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան այն մակարդակը, որը թույլ է տալիս խոսել COVID-19-ի նկատմամբ հավաքական իմունիտետի մասին․․․
Գործունեության տեսակներից մինչև պետության կողմից ոչ բավարար իրազեկումներ. 8-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ դիտարկումները
Միջոցառումն ընդունվել է 2020 թվականի մարտի 30-ին, որի շահառու են այն անձինք, ովքեր մարտի 13-30-ը եղել են միջոցառումը սահմանող Կառավարության որոշման…
Մելբուրնի ավելի քան հինգ միլիոն բնակիչ 6 շաբաթով արգելափակված կլինի կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով
Նահանգի վարչապետը զգուշացրել է բնակիչներին, որ «մենք չենք կարող ձեւացնել», որ կորոնավիրուսով ճգնաժամն ավարտված է․․․
«Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ». Գեւորգ Պետրոսյան
Իբր 10-ը հորով մորով արեցինք, հիմա էլ 20 հազա՞ր...
Ամենաշատ