News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում այսօր՝ հունիսի 3-ին, նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ուղիղ եթերով ադրադառնալով կորոնավիրուսի կանխարգելման մեխանիզմներին:

«Երեկ առաջին անգամ հանդիպել եմ պարետատան պատասխանատուների հետ: Առաջին անգամ մենք հանրապետությունում ունեցանք 8 վարակակիր: Իհարկե, դա հիմնականում կապված է հսկիչ անցակետի ոստիկանության ծառայողների հետ, նույն ընտանիքի անդամներ եւ հարազատներ: Հիմնականում կարողացել ենք այս ընթացքում կանխարգելել վիրուսի տարածումը: Բայց քանի գնում, դա դժվարանում է, որովհետեւ այստեղի վիճակը պայմանավորված է Հայաստանում տիրող իրավիճակով: Եթե օրինակ մեկ ամիս առաջ ՀՀ-ում ընդամենը 1-2 վարակակիր կար, այսօր անցել է 10 հազարը: Հայաստանից Արցախ ամեն օր մտնում են 500-1000 հայրենակիցներ, հետեւաբար հավանակությունը շատ է մեծանում, որ այդ մարդկանց մեջ կլինեն մարդիկ, որոնք կրում են այդ վարակը»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ սահմանը փակելն անհնար է, քանի որ մատակարարումներ են տեղի ունենում եւ տարբեր անհրաժեշտություններից ելնելով մարդիկ պետք է տեղաշարժ ունենան: Փոխարենը, քննարկում են ավելի խիստ մեթոդների անցնելու տարբերակը։

«Մենք կփորձենք խստացնել մուտքն ու ելքը, սահմանին դրվող պահանջները։ Երեկ քննարկում էինք, թե որքանով է հնարավոր սահմանին ունենալ արագ թեստավորման լաբորատորիա, որ ամեն մարդ Արցախ մտներիս այդ հնարավորությունից օգտվի, դրանից հետո թույլ տրվի մուտք գործել Արցախ: Մասնագետները դա քննարկում են, ես դրան կողմակից եմ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա խոստովանեց, որ թույլ են տվել սխալներ, որի հետեւանքով հսկիչ անցակետում աշխատողն է վարակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ