News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հակաճգնաժամային կառավարումը պետք է արմատական փոփոխության ենթարկել։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ Միքայել Մելքումյանը։

«Մոտ մեկ ամիս առաջ չէինք ենթադրում, որ այսպիսի թվեր ենք ունենալու։ Հիմա արդեն անելանելի անորոշություն է տիրում եւ դրա հաղթահարման համար դեռ մարտի կեսերին պետք է խիստ թեստավորման եւ դիմակների կրման խստությունը պետք է կիրառեինք յն ժամանակ։ Անցել է արդեն 3 ամիս։ Այն ժամանակ երբ Կառավարության ղեկավարն ԱԺ-ում ասում էր, որ մեկ կամ երկու ամսվա ռեժիմ ենք սահմանում, ես ասում էի՝ շատ քիչ է դա։ Հիմա դուրս եկավ, որ այդ սցենարը չի աշխատել, հիմա պլան բ-ն կա՞, թե՞ ոչ, որովհետեւ 2 ամսվա սցենարն արդեն տապալվել է։ Հիմա եթե հետ գնանք ու փակենք տնտեսությունը, դա արդեն սարսափելի հետեւանքներ կունենա. մենք պահը կորցրել ենք։ Էս ամեն ինչը բոլորիս դռներին հասնելու է։ Մենք պետք է պատրաստ լինենք։ Սառնասիրտ մնալն անհնար է։ Հակաճգաժամային կառավարումը ցույց է տալիս, որ խիստ ամբավարար է»,- ասաց պատգամավորը։

Մելքումյանի խոսքով՝ Կառավարությունը համավարակի դեմ պայքարում ունեցել է 2 սցենար. «Եթե իրենք սցենար ունենային, ապա պետք է 2 սցենար լիներ. մեկը առողջապահական անվտանգությունը, մյուսը՝ սոցիալ-տնտեսական։ Այս սցենարը իրականացնելու համար ով  ինչը չի արել՝ պատասխանատվության ենթարկել, իսկ եթե արել է գերազանց, ուրեմն սցենարը ճիշտ չէ։ Մեր քաղաքացուն որ ասում ենք՝ ամրագոտին ամրացրեք, չե՞ն ամրացրել, նույնն էլ դիմակն է, որ ասում եք՝ դրեք, չե՞ն դնում»։

Հարցին՝ եթե կրկին կարանտին մտցվի երկրում, տնտեսությունն ի՞նչ վիճակում կհայտնվի, պատգամավորն ասաց. «Շատ վատ վիճակում, բայց ես չեմ ուզում մարդկանց կյանքը նժարին դնել ու համեմատել տնտեսական կորուստների հետ։ Մենք 40 միլիոն դոլարից ավելի կորուստ ունեինք փակ ժամանակ, բայց ներարկում էինք 3.8 միլիոն դոլար։ Այն թիվը, որը դրված է բյուջեի նախագծում, շատ հեռու է իրականությունից։ Հիմա փող է պետք, որ այդ փողը մտնի մեր տնտեսություն, որ մարդկանց աշխատատեղերը փրկենք։ Հիմա պետք է ռազմական բնույթի գերջանքեր՝ իրավիճակը շտկելու համար»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերին, որում նա ասել էր, որ աշխարհում որեւէ ուժային կառույց չի կարող պայքարել կորոնավիրուսի դեմ, Մելքումյանն ասաց. «Մենք չափերով փոքր երկիր ենք։ Արդյոք այս տարածքն ու բնակչությա՞նն է հեշտ կառավարելը, թե՞ օրինակ՝ Վիետնամին»։

Անդրադառնալով նրան, որ Վրաստանը չի բացելու սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար, Մելքումյանն ասաց, որ դա ցավալի է. «Վրաստանը մեր կենսունակ ուղիներից մեկն է։ Հույս ունենանք, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը կտրուկ եզրակացություններ կանի։ Պետք է համախմբել ներուժը, որով ունակ կլինի շտկել իրավիճակը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ