News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան միլիարդատերերի, այդ թվում՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի եւ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի գումարային հարստությունը ԱՄՆ-ում COVID-19 համավարակի սկզբից աճել է 19%-ով կամ կես տրիլիոնով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Քաղաքական հետազոտությունների ինստիտուտին (IPS)։

Մարտի 18-ից սկսած, 11 շաբաթների ընթացքում,Ամերիկայի ամենահարուստ մարդկանց կարողությունը աճել է ավելի քան 565 միլիարդ դոլարով, այն դեպքում, երբ 42,6 միլիոն մարդ գործազրկության նպաստ ստանալու դիմում է ներկայացրել։ «Այս վիճակագրական տվյալները հիշեցնում են, որ մենք այժմ ավելի շատ ենք տնտեսապես եւ ռասայաբար բաժանված, քան տասնամյակների ընթացքում երբեւէ»,- ասել է զեկույցի համահեղինակ Չակ Քոլինզը։

11-շաբաթյա ժամանակահատվածում Բեզոսի կարողությունը աճել է մոտ 36,2 միլիարդ դոլարով, իսկ Ցուկերբերգինը՝ 30,1 միլիարդ դոլարով։ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկն իր կարողությունն ավելացրել է 14,1 միլիարդ դոլարով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ