News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Իրանում կախարդության եւ մոգության օգնությամբ պետական կառավարման մեղադրանքով ձերբակալվել են Ահմադինեժադի մի քանի կողմակիցներ։

Այս իրադարձությունը նշան է դարձել Իրանի նախագահ Ահմադինեժադի եւ այաթոլլա Ալի Խամենեի միջեւ պայքարի սրացման։ Ինչպես հայտնի է, հոգեւոր առաջնորդի տիտղոսը կրող Խամենեին երկրի ամենազդեցիկ դեմքն է եւ նրան պարտական է ենթարկվել անգամ Իրանի նախագահը, հայտնում է NEWSru.com-ը։

Նորությունների իրանական Ayandeh կայքը հայտնել է, որ ձերբակալվածներից մեկը՝ Աբաս Գաֆարին, կապ ունի «անհայտ աշխարհների» հետ։ Ձերբակալվել է նախագահի աշխատակազմի ղեկավարին մոտ կանգնած շուրջ 25 մարդ։

Աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների միջեւ հակամարտությունը ծագել էր իմամ Մահդիի անխուսափելի հարությանը նվիրված վավերագրական ֆիլմի էկրան  բարձրանալուց հետո։

Ահմադինեժադի վեաբերմունքն այս հարցի առնչությամբ լավ է հայտնի։ Նա Մահդիին հաճախ է հիշատակում իր խոսքում, իսկ 2009 թվականին անգամ հայտարարել էր, որ Մահդիի հարությանը խոչընդոտում է ԱՄՆ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցվել է Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար...
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին...
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ