News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչեւ կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու վերաբերյալ որոշումը։ NEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ։

«Քրեակատարողական ծառայության՝ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ–ում պահելու ցանկությունն ինքնին հակաիրավական է։ Խոսքը Քոչարյանի խափանման միջոցի հարցին է, որի համար մենք դատարանին հիմնավոր ներակայացրել ենք հիմքերը։ Մենք դատարանին խնդրել ենք՝ արգելել երկրորդ նախագահին ՔԿՀ տանել»,- ասաց Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին պահանջը եւ որոշում էր կայացրել՝ նրան մինչեւ կորոնավիրուսի համավարակի ավարտը նրան «Իզմիրլյան» բկ-ում պահելու մասին։ Նշենք, որ դատական նիստն ընթացել էր դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ