News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 35 հազարը, գրանցվել է վարակի գրեթե 1.4 հազար նոր դեպք, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գրանցվել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի 1365 նոր դրական արդյունք, դրանք գրանցվել են հիվանդների հետ նախկինում շփվածներին հետեւելու ընթացակարգի միջոցով: Մեկ օրվա ընթացքում 34 մարդ է մահացել հիվանդությունից»,- նշվում է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Խալեդ Մուգահեդի տարածած հայտարարության մեջ: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Կահիրեի հյուսիսային նահանգներում, Գիզայում, Քալյուբիայում:
Մուգահեդի խոսքով՝ բոլոր նոր հիվանդները գտնվում են կորոնավիրուսային հիվանդանոցներում եւ բուժօգնություն են ստանում ԱՀԿ ցուցումների համաձայն:

«Եգիպտոսում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը 35.444 մարդ է, առողջացել է 9375 մարդ, մահացել է 1.271 մարդ»,- հայտնել է Մուգահեդը:
Առողջապահության նախարար Հալա Զայդը Nile-ին տված հարցազրույցում ասել է, որ Եգիպտոսը սկսել է աստիճանաբար վերադառնալ «կյանքի նորմալ ռիթմի»: Ըստ նրա՝ եգիպտական ​​իշխանությունները նախընտրեցին հենց մասնակի, այլ ոչ թե լիամասշտաբ կարանտին ներդնել՝ պայքարելով կորոնավիրուսի դեմ:

Եգիպտոսում կորոնավիրուսի կապակցությամբ պարետային ժամ է գործում՝ երեկոյան 8-ից մինչեւ 5:00, կինոթատրոնները եւ զվարճանքի այլ վայրեր, սրճարաններն եւ ռեստորանները փակ են, գործում է միայն առաքումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ