News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դելիի իշխանությունները ակնկալում են, որ  մոտակա շաբաթներին մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 20 անգամ կավելանա՝ հասնելով կես միլիոնի, փոխանցում է AFP-ն:

Հնդկաստանը թուլացնում է կարանտինը՝ դրա ավերիչ ազդեցությունը երկրի տնտեսության վրա նվազեցնելու համար, սակայն հիվանդությունը դեռ շարունակում է մոլեգնել աշխարհի երկրորդ ամենախոշոր երկրում. գրանցվել է վարակման մոտ 270. 000 դեպք:

Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է մոտ 10.000 նոր դեպք, որոնց մեծ մասը՝ Մումբայում եւ Դելիում: Իշխանություններն ակնկալում են, որ մինչեւ հուլիսի վերջ վարակման դեպքերի թիվը կավելանա մինչեւ 550 000: «Մինչեւ հունիսի 15-ը կլինի 44000 դեպք, մինչեւ հունիսի 30-ը՝ 100 000, մինչեւ հուլիսի 15-ը՝ 225 000, եւ մենք պետք է պատշաճ կերպով նախապատրաստենք անհրաժեշտ ենթակառուցվածքները»,- նշել է կառավարության ներկայացուցիչը: Ըստ նրա՝ շուրջ 20 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը պետք է 80 000 հիվանդանոցային մահճակալ ունենա:

Անցյալ շաբաթ Դելիի առողջապահության նախարարն ասել էր, որ ներկայումս կորոնավիրուսով հիվանդների համար կա մոտ 9 000 մահճակալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ