News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բնապահպանական կազմակերպությունները ահազանգում են օվկիանոսի աղտոտվածության աճի համար, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած թափոնների աճով:

Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կրում են դիմակներ ու լատեքսային ձեռնոցներ, եւ թեեւ դա օգնում է դանդաղեցնել վիրուսի տարածումը, դրանք ճիշտ չեն վերամշակվում, զգուշացնում են խմբերը:

Facebook-ում հրապարակված տեսանյութի համաձայն, ֆրանսիական Opération Mer Propre հասարակական կազմակերպությունից Լորան Լոմբարդը, ով զբաղվում է օվկիանոսի մաքրմամբ, ասել է, որ «շուտով Միջերկրական ծովի ջրերում ավելի շատ դիմակներ կլինեն, քան մեդուզաներ»:

Տեսանյութում երեւում են մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ եւ դիմակներ, որոնք ցրված են ծովի հատակին՝ ֆրանսիական Ռիվերայի Անտիբա ափի մոտ։

Opération Mer Propre-ից Ջոֆրի Պելտյեն The Guardian-ին ասել է, որ դայվերները սկսել են նկատել ավելի շատ «COVID թափոններ»` դիմակներ, ձեռնոցներ եւ ձեռքերի ախտահանման միջոցների պլաստիկ շշեր:

«Մոտ 100 մետր երկարությամբ լողափին մենք գտանք մոտ 70 դիմակ»,- ասել է Գարի Սթոուքսը՝ OceansAsia-ից: Եւս 30 դիմակ հայտնաբերվեց մեկ շաբաթ անց, ասել է նա՝ հավելելով․ «Եվ սա անմարդաբնակ կղզում»:

Միացյալ Նահանգներում բնապահպանական կազմակերպությունները նման մտահոգություններ են հայտնել COVID-19-ի պատճառով պլաստիկ աղտոտման աճի վերաբերյալ:

Ocean Conservancy-ում «Օվկիանոսային ծով» ծրագրի ավագ տնօրեն Նիք Մալոսը ասել է, որ բժշկական թափոնների ոչ ճիշտ վերամշակումը վաղուց սպառնալիք է հանդիսանում օվկիանոսների եւ ջրային ուղիների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ