News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացի, այս պահին Ֆրանսիայում գտնվող Նևա Հովհաննիսյանը ահազանգում է, որ թեեւ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները սև ցուցակում հայտնվելուց հետո պետք է որ չկարողանան չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, բայց հուլիս ամսվա «Արմենիա» ավիաընկերությունից գնված տոմսի վերադարձ չեն կարողանում կազմակերպել։

«Ինչպես մենք հասկացել ենք, ավիաընկերությունը  սև ցուցակում լինելով հանդերձ չի ցանկանում վերադարձնել գնված տոմսերի գումարները։ Ծանոթներից գնացել են իրենց գումարը պահանջելու, ասել են՝ կսառեցնենք՝ պնդելով որ չվերթները տեղի են ունենալու, քանի որ իրենք հատուկ կոդեր ունեն։ Այնինչ ընկերության ինտերնետային կայքում տոմսեր Եվրոպական ուղություններով այլևս չեն վաճառվում,  վերադարձ էլ չի լինում անել»,- նշեց NEWS.am ահազանգած քաղաքացին։

«Արմենիա» ավիաընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ կոդը, որի մասին ընկուրությունից տեղեկացրել են հաճախորդին, «Ջորջիան Էյրվեյս»-–ի շեյր կոդն է, որով հայկական ավիաընկերությունը, ըստ գործընկերոջ հետ ունեցած պայմանագրի, կկարողանա չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, եւ այդպես էլ այս պահին պլանավորում է։

«Ուղեւորները կարող են հանգիստ լինել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի չվերթներն իրականացվեն»,- նշեց ավիաընկերության PR-մենեջեր  Նելլի Կոստանջյանը։

Ինչ վերաբերում է հուլիսին կայանալիք թռիչքներին, նա հայտնեց, որ առայժմ պարզ չէ՝ կկայանան այդ ամսվա չվերթները, թե ոչ, դա կախված է համավարակի իրավիճակով։

«Կորոնավիրուսի հետեւանքով չեղարկված չվերթների դեպքում մենք ուղեւորներին առաջարկում ենք երաշխավորագրեր, նրանք օգտվում են վաուչերներից, որով հնարավորություն են ունենում գումարը մեկ տարվա ընթացքում օգտագործել ավիաընկերությունում ցանկացած կանոնավոր չվերթի համար, կամ կարող են հրաժարվել այդ տարբերակից եւ գումարի վերադարձ կատարվի»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ