News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ՀՀ արտգործ նախարարություն, որպեսզի վերջինս արտերկրում Հայաստանի դեսպանատների հետ քննարկի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին լրացուցիչ աջակցություն տրամադրելու հնարավորությունը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ աջակցության մասին է խոսքը, խոսնակը պատասխանեց. «Աջակցության տարբեր ուղղություններով ենք դիմել, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի շրջանակում»։

Հարցին՝ թե կոնկրետ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում արտերկրից ինչ աջակցություն է անհրաժեշտ Հայաստանին, Ալինա Նիկողոսյանն ասաց, որ այդ հարցին կպատասխանի գրավոր։

Նշենք, որ ըստ yerevan.today-ի՝ ՀՀ ԱՆ-ն դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ հրատապ կարգով դեսպանների հետ քննարկել արտասահմանցի բժիշկների հրավիրելու տարբերակները՝ հետեւյալ մասնագետների կազմով՝ ռեանիմատոլոգներ, համաճարակաբաններ, ինֆեկցիոնիստներ, ՊՇՌ տեստավորողներ:

Ըստ կայքի՝ ԱՆ-ից ստացված դիմում–խնդրանքի մյուս մասը վերաբերում է կորոնավիրուսով վարակված ծանր դեպքերին, մասնավորապես՝ այն հիվանդների, որոնց մոտ վարակի ախտահարումով սրվել են այլ հիվանդություններ: Նախարարությունն ակնկալում է՝ դեսպանատների միջոցով տարբեր երկրների առողջապահական կառույցների հետ քննարկել ծանր հիվանդների հետագա բուժումը արտասահմանում շարունակելու հնարավորությունը և այդ գործընթացը կազմակերպելու ելքեր

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ