News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Այո, ոստիկանությունն ունի ուժ կիրառելու իրավունք, սակայն դա չպետք է բերի քաղաքացու իրավունքների ոտնահարման նրա մարդկային արժանապատվության նվաստացման: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:

«Հաջորդը, քանի որ արտակարգ դրության ռեժիմը էլի մեկ ամսով երկարացնում ենք եւ դեռ էլի կարող են երկարացնել, ես առաջարկեցի գտնել ոսկե միջինը, որ քաղաքական ու քաղաքացիական իրավունքները հնարավորինս կիրարկելի լինեն եւ մարդիկ կարողանան իրենց այդ իրավունքները վայելել:

Դրա հետ կապված է նաեւ բողոքի ձայնը հնչեցնելու իրավունքի հետ: Եթե մարդկությունը չունենար բողոքի ձայն հնչեցնելու իրավունք, այսօրվա աշխարհը այսպիսին չէր լինի: Հետեւաբար այդ իրավունքը չպետք է սահմանափակվի եւ անգամ պանդեմիայի ժամանակ քաղաքակիրթ երկրներում այդ իրավունքը իրացվում է: Ես առաջարկում եմ կառավարությանը գնալ ընդառաջ եւ հնարավորություն տալ մարդկանց բողոքի ակցիաներ անել:

Մեկ անձի բողոքը չի կարող համարվել արտակարգ ռեժիմի խախտում, բոլոր այն դեպքերում, երբ մարդը մենակ բողոքում է եւ բերման է ենթարկվում, այդտեղ խախտում կա: Ես անձամբ կարծում եմ, որ այս իշխանությունը, վարչապետն էլ այստեղ նստած, որեւէ մտահոգվելու կարիք չունի, որ երկրում կարող են լինել բողոքի ակցիաներ, հետեւաբար այն բոլոր պնդումները, որ արտակարգ դրությունը սահմանվում է, որ բողոքի ակցիաներ չլինեն, ես այդ գծի մեջ չեմ, ես այդպես չեմ մտածում: Այստեղ մտահոգվելու առիթ չկա: Մտահոգությունը առողջությունն է, եկեք պայմաններ ձեւավորենք, թե ինչպես մարդիկ կարող են իրենց բողոքը հնչեցնել»,-ասաց Մարուքյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ