News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների առողջապահության նախարարները անգլո-շվեդական Astrazeneca դեղագործական ընկերության հետ կորոնավիրուսի դեմ 400 մլն չափաբաժին պատվաստանյութ արտադրելու պայմանագիր են կնքել, հայտնել է իտալական գերատեսչության ղեկավար Ռոբերտո Սպերանցան։

Նրա խոսքերով՝ պատվաստանյութը «նախատեսված կլինի Եվրոպայի բնակչության համար», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ծրագրի համաձայն, փորձարարական փուլը կավարտվի աշնանը, պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասանելի կլինի մինչեւ տարվա վերջը»,- Facebook-ի իր էջում գրել է Սպերանցան։

Նա ընդգծել է, որ թեկնածու-պատվաստանյութը հայտնվել է Օքսֆորդի համալսարանի հետազոտությունների շնորհիվ, իսկ դրա արտադրությունը կիրականացվի նաեւ իտալական կողմի մասնակցությամբ։

«Այսօր կնքումը առաջին խոստումնալից քայլն է Իտալիայի եւ Եվրոպայի համար: Պատվաստանյութը COVID-19-ի միակ որոշակի լուծումն է: Իմ կարծիքով՝ այն միշտ պետք է ընկալվի որպես համաշխարհային, հանրային բարիք, որի իրավունքը բոլորը ունեն, եւ այն մի քանիսի արտոնությունը չէ»,- գրել է Սպերանցան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ