![](img/news/58/52/25/default.jpg)
Շաբաթ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն հայտարարել է, որ երկրի տնտեսությունն, ըստ ամենայնի, կվերականգնվի հունիսի 16-ից, հաղորդում է Reuters-ը։
Նախագահի խոսքով՝ տնտեսության վերականգնման գործընթացը կիրագործվի աստիճանաբար եւ մի քանի փուլով։
Ընդ որում՝ երկրի օդանավակայանը չի գործի մինչեւ օգոստոսի 6-ը։
Սալվադորն Ամերիկայի երկրներից մեկն է, որտեղ սահմանվել էր կորոնավիրուսի դեմ պայքարում կարանտինի ամենախիստ ռեժիմներից մեկը։
Առ այսօր Սալվադորում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 3 603 եւ մահվան 72 դեպք։