Իսպանիան կբացի սահմանները Շենգենյան գոտու երկրների հետ հունիսի 21-ից, հաղորդում է Reuters-ը։
Բացառություն կկազմի Պորտուգալիան, որի հետ սահմանները կբացվեն հուլիսի 1-ից, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները։
Իսպանիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ բացելու է սահմաններն օտարերկրացի զբոսաշրջիկների համար հուլիսի 1-ից առանց ինքնամեկուսացման պայմանները պահպանելու, բացառությամբ Բալեարյան կղզիների, որոնք, հավանաբար, կսկսեն զբոսաշրջիկներ ընդունել արդեն երկուշաբթվանից՝ թեստային ծրագրի շրջանակում։