News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակում է բուժվել COVID-19-ով վարակված 40 պացիենտ, որոնցից երեքը հոսպիտալացվել են այսօր։ Այդ մասին լրագրողներին հայտնել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

Նրա խոսքով՝ այս փուլում բոլոր նոր պացիենտների վիճակը կայուն է։ Նրանց վարակման աղբյուրները հայտնի են։

«Նրանցից մեկը վերաբերում է «Սաբուրտալո կլաստերին», իսկ երկուսը գտնվել են կարանտինի գոտիներում՝ մեկը ժամանել էր Մոսկվայից, մյուսը՝ Երեւանից»,-ասել է Էնդելաձեն։

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով 13 վարակակիր։ Հայտնի է, որ չորս նոր դեպքերը գրանցվել են Մուշեւանի գյուղում, որն ապրիլի 25-ից փակ է կարանտինի համար, ինչպես նաեւ վարակվել է Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցի մայրապետերից մեկը։

Փետրվարի 26-ից մինչեւ հունիսի 14-ը Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 864 դեպք։ Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 703։

Ներկայում Վրաստանի կովիդ-կենտրոններում շարունակում է բուժվել 147 մարդ։ Կարանտինում դեռեւս գտնվում է 2 795 մարդ, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության ներքո՝ 252 պացիենտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ