News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համաճարակի երկրորդ փուլի դեպքում Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել մինչեւ դեկտեմբեր, հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության քարտուղար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

«Եթե երկրորդ ալիքը լինի, որը կհամընկնի ընտրությունների շրջանի հետ, հավանաբար, պարտադիր կլինի հայտարարել արտակարգ դրություն։ Դա ողբերգություն չէ։ Բնականաբար, եթե դա տեղի ունենա հոկտեմբերին, ապա ընտրությունները չեն կայանա եւ կհետաձգվեն մինչեւ դեկտեմբեր»,-ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 31-ին։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի օգոստոսի վերջում՝ ընտրություններից 60 օր առաջ։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել մարտի 21-ից մինչեւ մայիսի 23-ը, իսկ ապրիլի 27-ից իշխանությունները սկսել էին աստիճանաբար մեղմացնել սահմանափակումները։ Այդուհանդերձ, մինչեւ հուլիսի 15-ը երկրում կշարունակեն գործել մի շարք սահմանափակումներ եւ արգելքներ, որոնք ամփոփված են «Կարանտինում մեկուսացման մասին» կառավարության որոշման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ