News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Պարետն ի՞նչ իրավունք ունի հայտարարել, որ 10 հազար դրամ տուգանելու են։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Նախ ի՞նչ բան է պարետը, սա հակասահմանադրական մարմին է։ Անգլիայում տուգանքները սահմանում է խորհրդարանը 1262 թվականից սկսած, եւ մինչեւ հիմա չի փոխվել։ Վարչապետը կամ նախարարը նստած, տուգանք է հայտարարում։ Ինչո՞ւ վերացրիք Ազգային ժողովը, Ազգային ժողովն էլ կապ չունի, կառավարությունն անում է այն, ինչ ուզում է։ Երկում սահմանադրություն կա, որ փողեր ծախսելը, վարկեր վերցնելն ու վարկ տալը ԱԺ–ի գործն է, որովհետեւ վարկ վերցնելը կամ վարկ տալը իջեցնում կամ ավելացնում է պետության ֆինանսական պարտավորությունը։ Այն, որ վարկ են տալիս փոքր բիզնեսին, մի խայտառակ իրավիճակ էլ այդտեղ է, ես պետք է տեսնեմ, ես ձեզ հարկ եմ տալիս։ Չէր կարելի այսքան իջնել, չէր կարելի այսպես 1 տարում թույլ տալ, որ այս հեղափոխությունը, եթե դա եղել է. ոմանք ասում են չի եղել... Այդ հեղափոխություններն անտանելի բաներ են, հեղափոխություններ լինում են միայն վայրի ազգերի մեջ, նորմալ ազգերը էվոլուցիայով են ապրում, ոչ թ ե ռևոլուցիայով, որովհետեւ ռևվոլուցիա ենթադրում է քանդել, եւ մենք հպարտանում էինք հայկական այսպես կոչված թավշյա հեղափոխությամբ, պետք է ողբալ դրա վրա, եւ մենք տեսնում ենք հետեւանքները»։

Բագրատյանի խոսքով՝ այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակն իրեն հիշեցնում է Մուսոլինի Դուչեի շրջանը Իտալիայում, եւ դա անպայման ավարտվելու է աղետով։

Բագրատյանը խոսեց նաեւ Հայաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թվի մասին. «Հայտարարվել է, որ երեկվա դրությամբ կա 295 մահացած, դա այդպես չէ, նախ դրան ավելացրեք նրանց, պետությունը խոստովանում է դա, եւս 140 հոգու, որոնք իբրեւ մահացել են այլ հիվանդությունից, բայց իրենք հիվանդ էին կորոնավիրուսով, միեւնույն է՝ մարդը մահացել է կորոնավիրուսից, որովհետեւ եթե կորոնավիրուսը չլիներ ինքը 1 կամ 2 ամիս ավելի էր ապրելու։ Դրան նաեւ ավելացրեք հսկայական քանակության մարդիկ, որոնց ուղարկել են տուն ու նրանք տանը մահացել են։ Այսօր ես կառավարությունից չեմ կարողանում ստանալ, թե զագսերը քանի՞ մարդու կորոնավիրուսով մահվան  թուղթ են տվել, քանի՞ կորոնավիրուսով մարդ է թաղվել։ Դեռ 3 ամիս առաջ եմ ասել կառավարությանը, սկզբում բարեկամաբար, նույնիսկ վիդեո եմ ուղարկել իրենց, թե ոնց են էբոլայի դեմ պայքարում, ստեղծեք թաղման բյուրո եւ ինքներդ թաղեք բոլոր նրանց, ովքեր կորոնավիրուսով հիվանդ են, դու դա չես անում, հետո բողոքում ես, Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, չես անում, հետո բողոքում ես, որ թաղման ժամանակ հավաքվեցին։ Էբոլայի ժամանակ ընտանիքից 1 հոգի կարող էր գալ եւ տեսներ, թե ինչպես են թաղում։ Սա ցույց է տալիս անլրջությունը, պրոֆեսիոնալիզմի, կրթության եւ ինտելեկտի բացակայությունը»։

Բագրատյանի խոսքով՝ 3 հիմնական հարց կար, որոնց պատճառով կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագիրը տապալվեց. «Ա՝ կարանտին։ Պետք էր մարդկանց թույլ չտալ տեղաշարժվել բնակավայրերի միջեւ, չէր կարող մարդը Երեւանից գնալ Արտաշատ, չարվեց, թանկ է։ Բ՝ Հայաստանում 73 տոկոսի ձեռքին սմաթֆոն կա, ասեք՝ թող կենտրոնական բանկն այդ հավելվածը քաշի, մենք հեռախոսով վճարում կատարենք, քանի որ երկրորդ հիմանկան տարածողը փողը եւ հատկապես պլաստիկ քարտերն են, մատը մատին չխփեց կենտրոնական բանկի ոչ նախկին, ոչ էլ նոր նախագահը։ Կենտրոնական բանկի նոր նախագահին, երբ նշանակում էին, մենք ԱԺ–ում տեսանք դամբուլային խոսակցություն, ի՞նչ բան է վարկ, ի՞նչ բան է դրամավարկային քաղաքականություն, դամբուլային խոսակցություն, նոր նախագահը չի ասում՝ ընկերներ ես այս հարցը կլուծեմ, ինչպես լուծեցին չինացիները, հարավ կորեացիներ։ Երեկ ինձ զանգել էին Հարավային Կորեայից, որտեղ վերջին 7 տարիներին դասախոսությունների շարք եմ ունեցել, զարմանում են, ասում են՝ մենք 50 միլիոն ենք 12 հազար հիվանդ կա, դուք 2.9 միլիոն եք ունեք 18 հազար հիվանդ, ո՞նց կարող է նման բան լինի, ինձանից ճշտում էին պատճառը։ Գ՝ ինչո՞ւ սմարթֆոնով ես չպետք է տեսնեմ, թե այս տարածքում քանի կորոնավիրուսով հիվանդ կա, որ զգուշանամ, անուն–ազգանուն չեմ ուզում, պետություն, ինձ ասա՝ ով է հիվանդ, ես չհիվանդանամ։ Դրա համար պետք էր ընդհանուր հիվանդներին ֆիքսել, թե ով որտեղ  է ապրում, եւ ձեր հեռախոսը պետք է ցույց տա, եկանք հասանք Զեյթունով բարձրանում ենք, իմանում ենք՝ այնտեղ քանի հիվանդ կա, զգույշ լինենք, մարդիկ պետք է իմանան»։

Բագրատյանը նկատեց, որ Պեկինի շուկաներից մեկում 100 նոր դեպք էր հաստատվել եւ անմիջապես դպրոցները, ամեն ինչ փակեցին, եւ դա կոչվում է աշխատանք։

«Նույն Ամերիկայի դեսպանը մեզ գովում է կորոնավիրուսի դեմ հաջողությունների առնչությամբ, ոնց որ ձեռք առնի, ոնց որ ասի՝ երբեք դուրս չգաք այս իրավիճակից, եւ օգնում են մեզ 500 հազար դոլարով։ 3 տրիլիոն փող են բաց թողել միայն դրա պատճառով, ՀՀ–ի վալյուտային ռեզերվները արժեզրկվել են 20 տոկոսով, 200 միլիոնով արժեզրկել են, 500 հազար դոլար փող տվեցին որպես օգնություն։ Ես չգիտեմ, թե սա ինչով կավարտվի, ես չեմ խոսում կորոնավիրուսի այլ կենսաբանական աղետի մասին։ Մեզ մոտ մահացած քաղաքացիների թիվը մոտենում է Արցախյան պատերազմում զոհվածների թվաքանակին, երկրորդ համաշխարհային պատերազմին դեռ չենք հասել։ Տարիներ հետո դուք կտեսնեք, թե քանի մարդ է ունենալու առողջական խնդիրներ, նրան, որոնք համարվում են, որ կորոնավիրուսով հիվանդացել, բայց բուժվել են, մասնավորապես, նրանք, ովքեր բուժվել են ինքնուրույն։ Դա մի շարք կենսաբանական հետեւանքների է բերում։ Հավատացնում եմ, որ մի քանի ամիս հետո Հայաստանի կառավարության կառավարման մեթոդները, կառավարման որակը կորոնավիրուսի պայմաններում դառնալու է տասնապատիկ ավելի թեմա, քան մարտի 1–ն է»։

Բագրատյանն անդրադարձավ նաեւ կառավարության կողմից քաղաքացիներին տրված աջակցության ծրագրերին. «Կառավարությունը կարծեմ 18 միջոցառում է մշակել՝ օգնենք 1 տարեկանին, օգնենք 3 տարեկանին, օգնենք 3 տարեկան 2 ամսականին, օգնենք, ով 1 ծնող է կորցրել, օգնենք ով կորցրել է ծնող ու կես, օգնենք ով բիզնես ունի, օգնենք ով բիզնես չունի, օգնենք արտադրողին, սպառողին։ Ես չեմ տեսել այդպիսի անգրագետ մոտեցում, դա հնարավոր չէ անվանել պրոֆեսիոնալ մոտեցում այդտեղ նույնիսկ երեւում է պրոֆեսիոնալիզմի բացակայությունը։ Եթե ինձ հարցնեին, ես կօգնեի միայն սպառողներին, կֆինանսավորեի նրանց եկամուտները, դու ի՞նչ գործ ունես սպառողի ծախսի հետ, ի՞նչ գործ ունես գազի ծախս փոխհատուցելու հետ, այ ընկեր, դու կարողացիր թոշակ տուր, կամ այն մարդը, որ աշխատանք է կորցրել, գոնե 66 տոկոսով պահպանիր աշխատավարձը, դու եկել եւ ունևորին եւ չունեւորին գազի փող ես մարում՝ ցաքուցրիվ անելով այն սուղ միջոցները, որ պետությունն ունի եւ դեռ պարզ չէ, թե Հանրապետությունը քանի՞ ամիս պետք է դիմանա այս պայմաններում։ Ես հասկանում եմ կառավարության ղեկավարի եւ անդամների տեսակը, որ ամեն ինչ անենք, որ եթե մի օր գա պատասխանատվության օրը, ասենք՝ մենք դա արել էինք։ Ոչ մի թափանցիկություն չկա այդ վարկերի մեջ, չեք կարող ասել կայք, որ ես բացեմ, իմանամ այս միջոցառումով ինչքան փող է ծախսվել, մյուսով ինչքան, ովքեր են շահառուները, այդ դեպքում առեւտրային գաղտնիք լինել չի կարող, եթե Պողոսը վարկ է ստացել պետությունից, ես պետք է իմանամ, որովհետեւ դա հանրային միջոցի հաշվին տրվող վարկ է, եթե Պողոսը սուբսիդիա է ստացել, ես պետք է իմանամ»։

Մենք ունենք 4 ամսվա վիճակը՝ կեղծ  ա, չնայած ցույց են տվել 1.8 տոկոս անկում, կեղծած բոլոր թվերը, նորից 27 տոկոս հանքարդյունաբերության աճ են ցույց տվել, որպեսզի պակասի մյուս ճյուղերը. շուտով երեւի մոբիլիզացնեն բոլոր բահերը ձեր տներից, որպեսզի կարողանան այդ հանքերը քանդել։ Փաշինյանի օրոք՝ 2 տարում, հանքարդյունահանվում է 2 անգամ ավելի շատ, քան նախկինում, եւ այս մարդը խոսում է այդ ոլորտը կարգի բերելու մասին, որովհետեւ իրենք շահագրգռված են դրա մեջ։ Մնացածը՝ սննդարդյունավետության մեջ մի քիչ աճ, ջրեր, դեղեր եւ այլն. 30–40 տոկոսով ունենք անկումներ ամենուրեք։ Բյուջեի եկամուտները պակաս են 100 միլիարդով, այդ տարի առաջին 4 ամսում հավաքել ենք 500 միլիարդ, անցած տարի եղել է 600 միլիարդ դրամ հարկային եկամուտները։ Անցած տարվա 600 միլիարդից իրենք հանում են իբրեւ թե գերավճար 136 միլիարդ, բայց 600 միլիարդ է հավաքվել։ Նույնը, եթե 2021 թվին պակաս լինի, իրենք կգրեն, որ 2020 թվին գերավճար կա, դա ուրիշ երեւույթ է՝ գերավճարը բյուջեի ծախսը եկամուտ չէ, բյուջեի ծախսը բերում գրում են եկամուտի տակ, որ ցույց տան իբր բյուջե է աճել, չկա այդպիսի բան»։

Բագրատյանի խոսքով՝ ինքն ապագայում, որեւէ լավ բան չի տեսնում. «Տնտեսության կառուցվածքային փոփոխությունները, որ օբյեկտիվորեն կլինեն, դրանք են՝ գլոբալ աշխարհի աստիճանական անհետացում. ես կարծում եմ, որ աշխարհի պրոբլեմները գլոբալ են եւ գլոբալ աշխարհը կվերադառնա, գլոբալ աշխարհի հակառակորդն Ամերիկան է, երեկ Եվրոնյուզը դրա մասին հստակ ասաց, ԱՄՆ–ի պատճառով առեւտրի համաշխարհային կազմակերպությունը չի աշխատում։ Ես կարծում եմ, որ գլոբալ աշխարհի անհետացումը փոքր ազգերի՝ Հայաստանի համար, վատ է, առաջանալու են տարածաշրջանային լիդերներ գլոբալ աշխարհի փոխարեն, եւ դա նույնպես չի նպաստի մեր տնտեսության զարգացմանը։ Մեր տնտեսության մեջ համեմատաբար բարձր տեսակարար կշիռ ուներ զբոսաշրջությունը, առաջիկա 2 տարում դա չի վերականգնվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ