News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մասնավոր բժշկական հաստատությունների կառավարումը պետությանը հանձնելը կարող է լուրջ ռիսկեր առաջացնել մասնավոր հատվածի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ​​ղեկավար Արա Բաբլոյանը:

Նա պարզաբանեց, որ կառավարությունն այս դեպքում կկանգնի կազմակերպչական մի շարք խնդիրների առջեւ, որոնք վերաբերում են կոլեկտիվների իրավունքների պաշտպանությանը, իմիջի պահպանմանը եւ հաստատության գույքի կառավարմանը:

«Նախաձեռնվող փոփոխությունները կարող են կապված լինել այն բանի հետ, որ համավարակի ընթացքում ոչ բոլոր բժշկական կազմակերպությունները կարողացան ճիշտ գնահատել իրավիճակը եւ համապատասխան մակարդակով աշխատանքներ կազմակերպել: Եթե ​​նախարարության շարժառիթը ԲԿ ղեկավարներին փոխելն է, ապա ամենուրեք դա անելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ այսօր դժվար է բժշկական կազմակերպությունների որակյալ տնօրեններ գտնել: Ուստի անհրաժեշտ է հստակեցնել չափանիշները, հասկանալ, թե որ բժշկական կենտրոնները չեն կարող ապահովել դրանք եւ միայն դրանից հետո որոշումներ կայացնել»,- ասաց Բաբլոյանը:

Բժշկական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ արտակարգ դրության պայմաններում առողջապահության համակարգում կենտրոնացված կառավարում ստեղծելու նախաձեռնությունը հարկադրական միջոց է, եւ դա կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը սահմանափակող պայմանների ոչ բավարար ապահովմամբ, այլ կառույցներով, որոնք պետք է անեն դա:

«Ինչ վերաբերում է մեր կենտրոնի աշխատանքին, մենք պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են կատարվելու, եւ միայն դրանից հետո պետք է գնահատենք, թե դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ «Արաբկիր» ԲԿ-ի վրա»,- եզրափակեց նա:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն օրինագծերի փաթեթ է մշակում արտակարգ իրավիճակներում առողջապահության համակարգում կենտրոնացված կառավարման ստեղծման վերաբերյալ:

Ըստ սպասվող փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակ կառավարությունը կկարողանա բժշկական կենտրոնների կառավարումը հանձնել առողջապահության նախարարությանը՝ անկախ բժշկական հաստատությունների ստորադասությունից եւ սեփականության իրավունքի ձեւից:

Առողջապահության նախարարությունն անհրաժեշտության դեպքում կկարողանա կառավարել արտոնագրված բոլոր բժշկական հաստատությունները, կստանա ժամանակավոր տնօրեններ նշանակելու իրավունք, որոնք ուղիղ կերպով ենթարկվելեւ են եւ իրականացնելու են նախարարության հրամանները՝ արտակարգ դրությունների ժամանակ անհրաժեշտ ծավալով բժշկական ծառայություններ մատուցելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ