News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ պետությունների քաղաքացիների համար կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված Եվրամիություն մուտքի սահմանափակումներն առայժմ ամբողջությամբ չեն վերացվի: Ըստ երեւույթին, միայն 14 երկրների քաղաքացիներ կկարողանան հուլիսի 1-ից կրկին ազատորեն մուտք գործել ԵՄ, հայտնում է dpa-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Պաշտոնապես, այս ցուցակը կհրապարակվի այն բանից հետո, երբ Եվրամիության երկրների ներկայացուցիչները այս հարցում համաձայնության գան, հավանաբար դա տեղի կունենա հունիսի 30-ին:

Դիվանագետների խոսքերով՝ մուտքի թույլտվությունը կվերաբերի Ալժիրի, Ավստրալիայի, Վրաստանի, Կանադայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Սերբիայի, Թաիլանդի, Թունիսի, Ուրուգվայի, Չեռնոգորիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի քաղաքացիներն: Այս ցուցակում կարող է ներառվել նաեւ Չինաստանը, եթե, ի պատասխան, նա վերացնի սահմանափակումները եվրոպացիների համար, հայտնում է DW-ն:

Մուտքի սահմանափակումները մեղմացնելու համար որոշիչ չափանիշը առաջին հերթին SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակների ավելացումն է նախորդ երկու շաբաթվա ընթացքում՝ այս ցուցանիշը չպետք է գերազանցի 100 հազար բնակչի հաշվով 16 դեպքը: Ընդ որում, այդ ժամանակահատվածում իրավիճակի զարգացման միտումը պետք է լինի «կայուն կամ նվազող»՝ նախորդ 14 օրվա համեմատ:

Կորոնավիրուսային վարակից խիստ տուժած երկրների քաղաքացիներին դեռեւս չի թույլատրվի մուտք գործել Եվրամիություն: Սա վերաբերում է, մասնավորապես, Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին, որտեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով վարակման 60-120 նոր դեպք է գրանցվել: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բրազիլիան կամ Սաուդյան Արաբիան, այդ ցուցանիշը նույնիսկ գերազանցել է 120-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ