News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է, քանի որ փաստաբաններից մեկի մոտ կարող է կորոնավիրուսի լինել:

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն նախորդ նիստին դատարանին հայտնեց, որ ախտանիշներ չունի, բացառությամբ նրա, որ երկրոդ օրը ջերմությունը 36,9 է եղել: Նա թեստ է հանձնել, եւ արդյունքը բացասական է եղել: Սակայն բուժկենտրոնում նրան ասել են, որ պետք է կրկին թեստ հանձնի: 

Փաստաբան Կարեն Մեջլումյանը հայտնեց, որ տարել է վարակը:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ եթե դատարանը կարող է ապահովել սոցիալական հեռավորությունը, ապա նիստն անցկացնելու որեւէ խնդիր չկա: Նրա խոսքով՝ քանի դեռ դատարանը նման հնարավորություն չի տվել, պրոցեսը հակասում է բոլոր հայտարարություններին, որոնք ամեն օր լսում ենք իշխանություններից: 

«Դատարանը պետք է հաշվի առնի, որ հեռավորությունը պետք է լինի 1,5-2 մետր, այսինքն՝ յուրաքանչյուրին մոտ 9 քառակուսի մետր: Այժմ այստեղ կա 24 մարդ, այսինքն՝ անհրաժեշտ է 200 քառակուսի մետր: Եթե դա չի արվում, ապա դա պարետատան պահանջների անտեսում է»,-ասաց նա:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ հարցը վերաբերում է բոլոր ներկաների առողջությանը, եւ չի կարելի անտեսել դա: Նա ուշադրություն դարձրեց դահլիճում պատուհանների բացակայությանը եւ հետաքրքրվեց՝ որքան հաճախ է ախտահանվում դահլիճը:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին բարձրացրել է այդ հարցը, եւ որ փորձը ցույց է տվել, որ մի մասնակցի հիվանդությունը դադարեցնում է ամբողջ պրոցեսը:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը համաձայնեց գործընկերների հետ:

«Ես չեմ վախում վարակից, այլ չեմ ցանկանում սպառնալիքի տակ դնել ուրիշների առողջությունը: Այժմ իմ վիճակն ինձ չի խանգարում մասնակցել նիստին»,-նշեց Միհրան Պողոսյանը:

Դատավորը հայտնեց, որ նիստերը մշտապես անցկացվում են եւ ամեն նիստից հետո ախտահանելու հնարավորություն չկա:

Դատախազ Գեւորգ Պետրոսյանը համաձայնեց սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության հետ, սակայն պաշտպանության միջնորդությունն անվանեց պրոցեսը ձգձգելու փորձ: Դատախազ Պետրոս Պետրոսյանը համաձայնեց իր գործընկերոջ կարծիքի հետ:

Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը խոստովանեց պաշտպանության առաջադրած պահանջների օբյեկտիվությունը եւ նշեց, որ իրեն եւս մտահոգում է ախտահանման հարցը:

Դատավորն առաջարկեց օգտագործել դահլիճի երկրոդ մասն ու տեղափոխվել դիտորդական դահլիճ: Փաստաբանները նշեցին նման որոշման տեխնիկական խնդիրները:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ