News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժամանակի ընթացքում ատելություն խոսքի տարածման հետ կապված իրավիճակը Հայաստանում կվատթարանա, ինչը կապված է ոչ միայն քաղաքական իրավիճակի, այլեւ այն փաստի հետ, որ մարդիկ, ովքեր այն տարածում են սոցիալական ցանցերում, մեծ գումարներ են վաստակում: Այս մասին հունիսի 30-ին «Հաղորդակցության ճգնաժամը․ Ատելությունը մեդիա տարածքում» թեմայով առցանց քննարկմաննն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում ատելության խոսքի տարածման նկատմամբ սպասվող խստացման ֆոնին լրատվամիջոցները պետք է գնան բովանդակության ֆիլտրման ուղով, բացի այդ, պետք է հասկանալ, որ սոցիալական ցանցերը հեռուստատեսություն չեն, եւ այստեղ պետք է կարգավորել հետադարձ կապը։

«Պետք չէ սպասել, մինչեւ իշխանությունները կլուծեն այս հարցը, քանի որ այսօր նույն ՀՀ դատական ​​համակարգը պատրաստ չէ օբյեկտիվորեն մոտենալ նման դեպքերի քննմանը: Իսկ եթե ​​լրատվամիջոցները պատճառաբանում են ռեսուրսների պակասը, ես կարող եմ միայն ասել, որ նրանք, ովքեր վիրավորում են այլոց սոցիալական ցանցերում, ունեն ռեսուրսներ, եւ նրանց թիվը միայն կաճի»,- նշեց Մարտիրոսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ