News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։ Այսօր դրանք հերթական անգամ Էրեբունի վարչական շրջանում էին։ «Խոշորացույցի» տակ սպասարկման օբյեկտներն են, գրասենյակները, արտադրությունները, բժշկական հիմնարկները, գեղեցկության սրահները եւ այլն։ Ստուգայցերն անակնկալ են ամեն օր եւ ողջ երկրում։ Դիտարկումներն արվում են ստուգաթերթերով, ու կետ առ կետ ճշտվում է՝ սահմանված կանոնները որքանո՞վ են պահպանվում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ ՀՀ պարետի 2020թ․ մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Դրանց թվում են, մասնավորապես, հետեւյալ նորմերը․

Բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ:

Ախտահանիչ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ մարտի 16-ի N 977-Ա հրամանով:

Տարածքն ապահովվում է փակվող աղբարկղերով: Անհրաժեշտ է բացառել աղբի կուտակումները՝ աղբը հաճախակի հեռացնելով: Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների (բռնակների, հենարանների եւ այլն) պարտադիր մշակում (60-80% սպիրտային հիմքով) ախտահանիչ նյութերի կիրառմամբ:

Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով՝ պահպանելով անվտանգ վարվելականոնները), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր եւ մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի եւ օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն: Անձնակազմի բոլոր անդամները պարտադիր կրում են դիմակ։

Արգելվում է առանց դիմակի հաճախորդների մուտքը առեւտրի տարածք եւ նրանց սպասարկումը: Հարկ է բացառել մարդկանց կուտակումները, իրականացնել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ ապահովել սոցիալական հեռավորության (առվազն 1.5 մետր) պահպանմամբ հերթերի կառավարում տարածքի արտաքին հատվածում՝ մուտքերի մոտ, թույլ չտալ մուտքը տարածք՝ մինչեւ ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:

Անհրաժեշտ է ապահովել աշխատողներին եւ այցելուներին անվտանգ վարվելականոնների եւ սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու եւ/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 18-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:

Դիտարկվող ամեն ոլորտի համար սահմանված են առանձին պահանջներ։

Թեեւ վերջին օրերի մեծածավալ աշխատանքները վկայում են, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ են դարձել, սակայն զուգահեռ արձանագրվում են նաեւ կրկնախախտման դեպքեր։ ԱԱՏՄ մասնագետները մշտադիտարկումները շարունակում են, իսկ խախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ ներկայացնում պարետատուն:

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ խստագույնս պետք է հետեւել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոններին։ Դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը, մշտադիտարկումները շարունակական են:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաշքներ գործող տոնիկը չի փրկել Մադագասկարը կորոնավիրուսով վարակման դեպքերից
Վերջին ամսում Հնդկական օվկիանոսի կղզում հիվանդության դեպքերի թիվն ավելացել է չորս անգամ․ ավելի քան 13 000 վարակակիր եւ 162 մահվան դեպք․․․
ԱՄՆ-ը մինչեւ սեպտեմբերի 21-ը երկարաձգել է Կանադայի եւ Մեքսիկայի հետ ոչ էական ուղեւորությունների արգելքը
Նշենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,2 մլն դեպք...
Դուբայի միջազգային օդանավակայանը սկսել է կորոնավիրուսի հայտնաբերման համար շների օգտագործել
AstraZeneca. COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը կարող էր սկսվել 2021 թվականի սկզբին
Պատվաստանյութի գինը դեռ սահմանված չէ, սակայն չի գերազանցի 4 դոլարը դեղաչափի համար...
Իսպանիայում արգելել են խմել, ծխել եւ պարել
Կարանտինն օգնել է նվազեցնել օդի աղտոտվածությունը Չինաստանում
Յոթ ամսվա ընթացքում PM2.5-ի միջին ցուցանիշը 33 միկրոգրամ է կազմել խորանարդ մետրի հաշվով...