News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի կառավարությունը որոշակի փոփոխություններ և ճշգրտումներ է մտցրել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ուկրաինա մուտքի և գտնվելու ժամանակավոր կարգում։ Այս մասին նշված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքյան էջում, նաեւ ընդգծվել, որ  դեսպանության՝ հունիսի 15-ին հրապարակած՝ Ուկրաինա մուտք գործելու կանոնները մնում են ուժի մեջ։

«Կանոններում նոր հավելումները, որոնք կիրառելի են ՀՀ քաղաքացիների համար, հետևյալն են․

1. COVID-19-ի զգալի տարածվածություն ունեցող պետություններից ժամանող օտարերկրացիների նկատմամբ պարտադիր օբսերվացիայի կամ ինքնամեկուսացման պարտադիր պայմանը կարող է չեղարկվել, եթե օտարերկրացին COVID-19-ի աշտորոշման թեստավորում է անցնում սահմանը հատելուց հետո ՊՇՌ եղանակով և այդ թեստավորման արդյունքը բացասական է։

2. Հստակեցվել են սահմանային վերահսկողության ընթացքում Ուկրաինայի իրավասու մարմիններին ներկայացվող փաստաթղթերի փաթեթի մաս կազմող բժշկական ապահովագրության նկատմամբ պահանջները։ Այդպիսի ապահովագրության պայմանագիրը (սերտիֆիկատը, վկայագիրը) պետք է տրված լինի Ուկրաինայում գրանցված ապահովագրական ընկերության, կամ Ուկրաինայում ներկայացուցչություն ունեցող օտարերկրյա ապահովագրական ընկերության, կամ ուկրաինական ապահովագրական ընկերության հետ փոխօգնության պայմանագիր ունեցող օտարերկրյա ընկերության կողմից, և որը ծածկում է COVID-19-ի բուժման, օբսերվացիայի հետ կապված ծախսերն ու վավեր է անձի՝ Ուկրաինայում մնալու տևողության համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ